ՀԻՆԳՇԱԲԹԻ, 16.08.2018, 06:14
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ
05.08.2018, 12:00

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ


ք. Ասկերան,
Արցախ


Լրիվ դրույք


15.09.2018

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը հայտարարում է մրցույթ իր նորաբաց «Շող» ցերեկային կենտրոնում մաթեմատիկայի և անգլերենի մանկավարժների հաստիքների համար:

Լավագույն նվերը, որ կարող ենք տալ մեր երեխաներին, բազմակողմանի կրթությունն է, այն է՝ գիտելիքներ, կյանքի հմտություններ, անձնային աճ և առողջ արժեքային համակարգ: Այս բոլորը կօգնի երեխաներին հավատալ իրենց ուժերին, հաջողությամբ դիմագրավել կյանքի դժվարին իրավիճակները, իրականացնել իրենց երազանքները և դառնալ հանրօգուտ բարիք ստեղծող քաղաքացիներ:

Հավատարիմ այս առաքելությանը՝ ԱՀԱԸ-ի «Շող» համայնքահեն ցերեկային կենտրոնները, որոնք գործում են Երևանում, Վանաձորում և Շուշիում, իրենց բարձր որակավորում ունեցող և փորձառու մանկավարժների, սոցիալական աշխատողների և հոգեբանների միջոցով շուրջ 170 դպրոցահասակ երեխաների տրամադրում են կրթական, սոցիալական, հոգեբանական, արտ-թերապևտիկ եւ ժամանցային ծառայություններ (Ավելի մանրամասն):

Աշխատանքի նկարագրություն՝

1.​ Կենտրոնում երեխաների տնային հանձնարարականների պատշաճ և ժամանակին իրականացում՝ անհատական մոտեցման ցուցաբերմամբ,

2.​ Երեխաների գիտելիքների նախնական, ընթացիկ և վերջնական գնահատում՝ թեստավորման և դիտարկման միջոցով, համապատասխան ֆայլերի լրացում և գրառումների կատարում,

3. Կրթադաստիարակչական աշխատանքի ընթացքում երեխաների մեջ բարձր բարոյական արժեքների սերմանում,

4.​ Դասամատյանների ճշգրիտ և ժամանակին լրացում,

5. Թեմատիկ պլանների, մատուցվող նյութի և դասավանդման մեթոդների մշակում և կազմում, ինչպես նաև դասընթացների որակի բարձրացմանն ուղղված այլ գործառույթներ,

6.​ Անհրաժեշտության դեպքում առարկայի դասավանդման օրացույցային ծրագրի մշակում,

7.​ Կենտրոնում առաջացած խնդիրների քննարկում, սոցիալական աշխատողների և Կենտրոնի համակարգողի հետ,

8.​ Թիմային քննարկման արդյունքում Կենտրոնի շահառուների և նրանց ծնողների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում գաղտնիության խիստ և պարտադիր պահպանում,

9. Կենտրոնի համակարգողի հանձնարարությամբ կենտրոնի աշխատանքների հետ կապված այլ հանձնարարականների կատարում:

Անձնական հատկանիշներ

  • ​Ազնվության, վստահելիության, նվիրվածության և խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն Կենտրոնի առաքելության իրականացմանը,
  • ​Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ,
  • ​Համբերատարություն և քաղաքավարի վերաբերմունք երեխաների հետ,
  • ​Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում,
  • ​Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին և արժեքներին,
  • ​Հոգատարություն/սեր երեխաների նկատմամբ,
  • ​Մարդկային և հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն,
  • ​Հաղորդակցման հմտություններ,
  • ​Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն,
  • ​Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ,
  • ​Վստահելիություն,
  • ​Նախաձեռնելու կարողություն,
  • ​Գաղտնապահություն,
  • ​Ինքնավստահություն,
  • ​Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում,
  • Նվիրվածություն ԱՀԱԸ սկզբունքներին:

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ն christina.simonyan@amaa.am և lusine_hairiyan@mail.ru էլեկտրոնային հասցեներին:

Թեկնածուների կարճ ցուցակի հիման վրա դիմողները կհրավիրվեն հարցազրույցի:

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից

 



Թեգեր: ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Դիտումներ: 222

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика