ԿԻՐԱԿԻ, 22.04.2018, 23:53
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ԱՅԲ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
08.04.2018, 14:30

ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ

«ԱՅԲ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ


ք. Երևան,
Կորյունի 19ա


Կես դրույք


25.04.2018

Դպրոցների ղեկավար կազմի մասնագիտական զարգացման ծրագրի վերապատրաստող Կրթության գերազանցության ազգային ծրագրում (ԿԳԱԾ)

Ծրագրի և աշխատանքի նկարագիր Արարատյան բակալավրիատի դպրոցների ղեկավար կազմի մասնագիտական զարգացման ծրագիրը նոր, միջազգային որակին համապատասխան, մինչև 1 տարի տևողությամբ անվճար տեսական և գործնական դասընթացների շարք է, որը մշակում է «Այբ» կրթական հիմնադրամը Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL IOE) հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է զարգացնել մասնակիցների (ԱԲ-ի դպրոցների տնօրեններ և փոխտնօրեններ) գիտելիքները, հմտությունները և առավել մանրամասն ծանոթացնել նրանց ԱԲ ծրագրի ուսուցման մոտեցումներին ու առանձնահատկություններին՝ դրանով իսկ առավել արդյունավետ դարձնելով ծրագրի ներդրումը դպրոցներում։

Ծրագրի առաջին փուլի վերապատրաստումները կվարեն Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի ղեկավարների վերապատրաստման գծով մասնագետները: Այս փուլում նախատեսվում է ունենալ վերապատրաստողներ, ովքեր կօժանդակեն ԼՀՔ-ի մասնագետներին վերապատրաստումների ընթացքում:

Վերապատրաստումների հաջորդ փուլերին դպրոցների ղեկավար կազմի վերապատրաստումները հիմնականում կիրականացնեն տեղացի վերապատրաստողները՝ ԼՀՔ-ի մասնագետների օժանդակությամբ։

Ծրագիրը նախատեսում է 3-անգամյա դեմառդեմ հանդիպումներ, որոնք կմեկնարկեն 2018 թ. մայիսի 11-ին և կտևեն մինչև 2019 թ. ապրիլ։ Առաջին դեմառդեմ հանդիպումների մասնակիցների թիվը չի գերազանցի 55-ը։ Յուրաքանչյուր դեմառդեմ հանդիպման նախորդող մեկ-երկու օրվա ընթացքում նախատեսված են ԼՀՔ-ի մասնագետների ուղղորդիչ հանդիպումներ տեղացի վերապատրաստողների հետ:

Պահանջվող հմտություններ

  • Հայաստանում կրթության որակի բարելավմանն ուղղված միջազգային նախաձեռնությանը միանալու և դրանում ակտիվ դերակատարություն ունենալու ցանկություն և պատրաստակամություն,
  • Առաջնորդության դասընթաց վարելու կարողություն՝ տարբեր փորձառություն ու գիտելիքներ ունեցող մասնակիցների համար,
  • Քոուչինգի և մենտորության հմտություններ՝ անհատների և խմբերի հետ աշխատելու համար,
  • Ծրագրի մասնակից դպրոցների տնօրենների վերապատրաստման կարիքներին և պահանջներին արձագանքելու ճկունություն, անհատների և խմբի կարիքներին և պահանջներին վերապատրաստման ծրագրերի համապատասխանեցման կարողություն,
  • Հայաստանում գործող կրթական օրենսդրության լավ իմացություն և ուսումնառության, ուսուցման և դպրոցներում առաջնորդությանն առնչվող միջազգային հետազոտությունների մասին տեղեկացվածություն,
  • Միջազգային ուսումնասիրություններն ու փորձառությունը հայկական կրթական համատեքստում կամ համակարգում կիրառելու և ներդնելու փորձ,
  • Արձագանք տրամադրելու և ստանալու կարողություն,
  • Ինքնաշահադրդման և դիմացինին ոգևորելու կարողություն,
  • Ծրագրի մասնակիցների հետ փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու կարողություն,
  • Մեծահասակների ուսումնառության յուրահատկությունների, ինչպես նաև փորձարարական և վերլուծական (Reflective learning) ուսումնառության կարևորության և յուրահատկությունների ընկալում,
  • Հուզական խելամտության (emotional intelligence) բարձր մակարդակ,
  • Լսելու ունակություն,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Փոփոխություններին արագ հարմարվելու ունակություն,
  • Անգլերեն և հայերեն գրավոր, ինչպես նաև բանավոր արդյունավետ հաղորդակցվելու զարգացած հմտություններ,
  • Համակարգչային հմտություններ և համակարգչից կանոնավոր կերպով օգտվելու հնարավորություն,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Հուսալիություն:

Դիմելու գործընթաց

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները և ծրագրին միանալու շարժառիթները ներկայացնող ուղեկցող նամակ (առավելագույնը 300 բառ) vacancy@ayb.am հասցեին: Խնդրում ենք նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Նախնական հավանություն ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ԱՅԲ
Դիտումներ: 480

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика