ՈՒՐԲԱԹ, 21.09.2018, 21:40
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ԲՐԵՎԻՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
13.09.2018, 16:00

ՏՆՏԵՍՎԱՐ

«ԲՐԵՎԻՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ


ք. Երևան


Լրիվ դրույք


06.10.2018

ՈՒՄ ՀԱՄԱՐ Է` Բոլոր նրանց համար, ովքեր ունեն համապատասխան փորձ
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ` Մշտական

Մենք փնտրում ենք սրտացավ, հոգատար մեկին, ով սիրում է կատարել վարչական աշխատանք, ով պատրաստ է ապահովել մեր Ընկերության տեխնիկական և վերականգնման աշխատանքները՝ լինելով դրական և պատրաստակամ։ Եթե դու այդպիսին ես, ապա դիմիր՝ հետևելով նշված կանոններին:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Տնտեսվարը պարտավոր է կազմակերպել և իրականացնել Ընկերության և նրա ստորաբաժանումների տեխնիկական սպասարկման աշխատանքները, ինչպես նաև իրականացնել Ընկերության Տնօրենի և այլ ղեկավար անձնակազմի հրահանգները` Ընկերության գործունեության արդյունավետ կազմակերպման համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Կազմակերպել և իրականացնել Ընկերության կամ նրա ստորաբաժանումների տեխնիկական սպասարկման աշխատանքները;
  • Ապահովել Ընկերության գույքի պահպանությունը, դրանց վերականգնումն ու վերանորոգումը;
  • Հետևել Ընկերության զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ տարածքի վիճակին, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հիմնական ու ընթացիկ վերանորոգման, բարեկարգման և կառուցապատման համար;
  • Հետազոտությունների ընթացքում կազմակերպել հարցաթերթերի տպագրության գործընթացը տպագրատանը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև գրասենյակում;
  • Գրասենյակը մշտապես ապահովել անհրաժեշտ քանակությամբ տպագրական նյութերով և յուրաքանչյուր հետազոտության ավարտին Տնօրենին ներկայացնել հաշվետվություն օգտագործված նյութերի վերաբերյալ;
  • Համագործակցել տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ` Ընկերության աշխատակազմի, իսկ հետազոտությունների ընթացքում նաև պայմանագրային աշխատակիցների տեղափոխումը կազմակերպելու նպատակով;
  • Ապահովել աշխատակիցների անվտանգ աշխատանքային պայմանները և գրասենյակի ընդհանուր անվտանգությունը։
  • Կատարել գրասենյակի գործունեության հետ կապված տնօրենի հրահանգները:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն;
  • Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ;
  • Գրավոր և բանավոր հայերեն լեզվի լավ իմացություն;
  • Համակարգչային գրագիտություն. MS Word, MS Excel, համակարգչային ծրագրերի տարրական իմացություն, պատկերացում համակարգչային տեխնիկայի և ցանցի մասին;
  • Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն, չնորմավորված աշխատանքային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն;
  • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն;
  • Բարձր անձնական հատկանիշներ (շփման ունակություն, պատասխանատվության զգացում, ազնվություն, նվիրվածություն, մասնագիտական հետաքրքրվածություն):

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ` Համապատասխան թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել career@breavis.com էլ. հասցեով` «Առարկան» տողում նշելով «Տնտեսվար»: Կազմակերպությունը շնորհակալ է բոլոր հետաքրքրված անձանց, այնուամենայնիվ, հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

ԲՐԵՎԻՍ

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ԲՐԵՎԻՍ
Դիտումներ: 207

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика