ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 18.06.2018, 07:51
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Միջոցառումներ, Համագործակցություն, Այլ...
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Դրամաշնորհներ, մրցույթներ, դասընթացներ » Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ. ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
26.05.2018, 11:00

ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ՀՀ կենտրոնական բանկը 2018 թվականի սեպտեմբեր ամսից կազմակերպում է «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» երկամսյա ծրագիրը

Դասընթացն ընձեռում է հնարավորություն խոստումնալից երիտասարդներին սկսել իրենց կարիերան ՀՀ կենտրոնական բանկում, ձեռք բերել ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Ինտենսիվ դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ՀՀ կենտրոնական բանկում աշխատանքի ընդունվելու, կադրային պահուստում ընդգրկվելու հնարավորություն կստանան։

Դասընթացն ընդգրկուն կերպով անդրադառնում է ՀՀ կենտրոնական բանկի բոլոր խնդիրներին, այդ խնդիրների իրագործման նպատակով իրականացվող գործառույթներին, մասնավորապես գների և ֆինանսական կայունության ապահովմանը, դրամավարկային քաղաքականության մշակմանն ու իրականացման գործիքակազմին, ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորմանն ու վերահսկողության գործիքներին, ՀՀ արժույթի թողարկմանը, դրամաշրջանառության կազմակերպմանն ու կարգավորմանը, ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությանն, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպմանն ու կարգավորմանը:

Դասընթացի շրջանակում դասավանդում են ՀՀ կենտրոնական բանկի փորձառու մասնագետները։

Դասընթացի ավարտին համակարգչային թեստերի արդյունքում 70 և բարձր միավոր (100 հնարավորից) ստացած ունկնդիրներին տրվում է հավաստագիր՝ վավերացված ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից։ 70-ից ցածր միավոր ստացած ունկնդիրներին տրվում է տեղեկանք՝ դասընթացին մասնակցելու վերաբերյալ։

Դասընթացին դիմելու նախապայման` Բարձրագույն կրթություն՝ պետական և պետական հավատարմագիր ունեցող ԲՈՒՀ-երի շրջանավարտներ և մագիստրատուրայի ուսանողներ:

Անհրաժեշտ, կարևոր հատկանիշներ, գիտելիքներ և հմտություններ`

  • մաթեմատիկա,
  • տրամաբանություն,
  • լեզուների լավ իմացություն (hայերեն, անգլերեն և ռուսերեն),
  • համակարգչով աշխատելու հմտություն,
  • վերլուծական մտածելակերպ,
  • հաղորդակցվելու կարողություն,
  • մոտիվացիա, եռանդ:

Հնարավոր է վերոնշյալ գիտելիքների/հմտությունների ստուգում թեստերի և/կամ հարցազրույցի միջոցով:

Դասընթացի արժեքը` Երկամսյա դասընթացի արժեքը 70.000 ՀՀ դրամ է։

Դասընթացին դիմելու ընթացակարգը`

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել արտաքին դիմորդների համակարգում` https://www.cba.am/am/SitePages/accvacancies.aspx, և լրացնել հարցաթերթիկը, այնուհետև ընտրել «ՀՀ կենտրոնական բանկ. ներածական դասընթաց» ծրագիրը, սեղմել «ԴԻՄԵԼ» կոճակը և լրացնել Դիմումը:

Արտաքին դիմորդների համակարգում մեկ անգամ գրանցված անձինք կարող են մուտք գործել համակարգ և լրացնել միայն Դիմումը:

Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է 2018թ. հունիսի 29-ը:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել Անձնակազմի կառավարման վարչություն (+37410) 59 26 34 հեռախոսահամարով:

www.cba.am

 


Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ԿԵՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
Դիտումներ: 1429

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика