ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 18.06.2018, 07:51
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Միջոցառումներ, Համագործակցություն, Այլ...
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Դրամաշնորհներ, մրցույթներ, դասընթացներ » Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր

ԷԿՈԼԱԲ ՀԻՄՆԱԴՐԱՄ. RE.ACTION 2018 ԾՐԱԳԻՐ
30.05.2018, 12:30

RE.ACTION 2018 ԾՐԱԳԻՐ

ԷԿՈԼԱԲ ՀԻՄՆԱԴՐԱՄ

էկոԼաբ հիմնադրամի Re.Action ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին ձեռք բերել ծրագրեր իրականացնելու հմտություններ, կյանքի կոչել իրենց մտքերը և իրենց ներդրումն ունենալ սեփական համայնքների զարգացման գործում

Մասնակցելով ծրագրին դուք կծանոթանաք հետևյալ թեմաներին`

  • Ժողովրդավարություն,
  • Ակտիվ քաղաքացիություն,
  • Համայնքային զարգացում։

Ծրագրին կարող են դիմել, այն երիտասարդները, ովքեր`

  • 18-ից 25 տարեկան են,
  • բնակվում են Հայաստանի մարզերում,
  • հետաքրքրված են ծրագրի թեմաներով
  • պատրասկակամ են կամավորական հիմունքներով իրականացնել ծրագրեր իրենց համայնքներում։

ԷկոԼաբը հնարավորություն է տալիս մասնակցելու կարողությունների զարգացման 3 դասընթացների, որոնք իրականացվելու են երկու փուլով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ծրագրին դիմելիս անհրաժեշտ է նշել, թե որ փուլին եք ցանկանում մասնակցել։ Ընտրելով փուլերից որևէ մեկը դուք պարտավորվում եք մասնակցել Ձեր ընտրած փուլի բոլոր երեք դասըթացներին։

Դասընթացները իրականացվելու են հետևյալ ժամանակացույցով՝

Փուլ առաջին`
Ամառային դպրոց՝ հուլիսի 19-25, 2018
Ծրագրային հանդիպում՝ օգոստոսի 17-22, 2018
Անդրադարձ ֆորում՝ դեկտեմբերի 1-5, 2018

Փուլ երկրորդ`
Ամառային դպրոց՝ հուլիսի 25-31,2018
Ծրագրային հանդիպում՝ օգոստոսի 25-30, 2018
Անդրադարձ ֆորում՝դեկտեմբերի 1-5, 2018

Դասընթացներին մասնակցելով կստանաք գիտելիքներ ժողովրդավարության, ակտիվ քաղաքացիության, մեդիայի և քննադատական մտածելակերպի և համայնքային զարգացման մասին, կզարգացնեք ժամանակի և ծրագրի կառավարման հմտությունները և դառնալով ԷկոԼաբ հիմնադրամի շրջանավարտների ցանցի անդամներ կկարողանաք մասնակցել տարբեր տեղական և միջազգային ծրագրերի:

Դասընթացների ընթացքում կացության և սննդի ծախսերը հոգում է ծրագիրը: Սեփական բնակավայրից դասընթացի վայր հասնելու ճանապարհածախսերը փոխհատուցվում են դասընթացների ժամանակ:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է հունիսի 20-ը:

Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատվի մինչև հունիսի 30-ը։

Ծրագրին կարող եք դիմել՝ սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը և լրացնելով ծրագրային հայտադիմումը:

 


Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ԷԿՈԼԱԲ, RE.ACTION
Դիտումներ: 840

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика