ԿԻՐԱԿԻ, 23.09.2018, 11:13
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Միջոցառումներ, Համագործակցություն, Այլ...
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Դրամաշնորհներ, մրցույթներ, դասընթացներ » Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր

ՖԼԵՔՍ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
31.08.2018, 15:00

ՖԼԵՔՍ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:

2019-2020 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝

  • ծնվել են 2001թ. փետրվարի 15-ից մինչև 2004թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածը,
  • սովորում են 9-12*-րդ դասարաններում կամ քոլեջների այն կուրսերում, որոնք համապատասխանում են դպրոցների 9-12 դասարաններին` 2018թ․ սեպտեմբեր ամսվա դրությամբ,
  • հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է ծնված լինեն 2001թ. փետրվարի 1-ից 2004 թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում և սովորեն 8-12-րդ դասարաններում,
  • ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և տիրապետում են անգլերենին,
  • համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին:
  • վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 3 ամսից ավել:

*12-րդ դասարանում և քոլեջների ավարտական կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, ծրագրին դիմել չեն կարող՝ անկախ տարիքից:

Յուրաքանչյուր դիմորդ, ով համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է մասնակցել մրցույթին: Ծրագրին կարող է դիմել անսահմանափակ թվով աշակերտ: Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։

Ամերիկյան խորհուրդների ներկայացուցիչները այցելում են Հայաստանի մարզերը՝ քննություններն իրականացնելու նպատակով: Դիմորդները պետք է ներկայանան նախապես նշված քննական կենտրոն ՝ նշված օրն ու ժամին և իրենց հետ բերեն՝

  • ծննդյան վկայական կամ անձնագիր՝ բնօրինակ
  • 3×4 չափսի մեկ լուսանկար
  • Գրիչ

2019-2020 ուս․ տարվա համար ծրագրի նախընտրական քննություններն անց են կացվելու՝

Ամսաթիվ

Ժամ

Մարզ

Քաղաք

Վայր

Հասցե

Ո՞վ կարող է մասնակցել

Սեպտեմբերի 12

11:00

Գեղարքունիք

Գավառ

Գավառի ավագ դպրոց

Գավառ, Թումանյան 11

Գեղարքունիքի մարզի աշակերտները

Սեպտեմբերի 13

11:00

Կոտայք

Հրազդան

Հրազդանի թիվ 13 դպրոց

Հրազդան, Կենտրոն թաղամաս

Կոտայքի մարզի աշակերտները

Սեպտեմբերի 16

11:00

Շիրակ

Գյումրի

Գյումրու Ա․ Իսահակյանի անվ․ թիվ 26 դպրոց

Գյումրի, Տիգրան Մեծի 27

Շիրակի մարզի աշակերտները

Սեպտեմբերի 19

11:00

Հաշմանդամություն ունեցող երեխաներ

Երևան

Իմպերիում պլազա բիզնես կենտրոն, 5-րդ հարկ, Ամերիկյան խորհուրդների գրասենյակ

Երևան, Ամիրյան 4/7

 

Սեպտեմբերի 21

11:00

Տավուշ

Բերդ

Բերդի ավագ դպրոց

Բերդ, Հայկ Նահապետի 22

Բերդի, ինչպես նաև հարակից գյուղերի և քաղաքների աշակերտները

Սեպտեմբերի 22

11:00

Տավուշ

Իջևան

Իջևանի “Գալիք” կրթարան

Իջևան, Նալբանդյան 1

Իջևանի, ինչպես նաև հարակից գյուղերի և քաղաքների աշակերտները

Սեպտեմբերի 23

11:00

Լոռի

Վանաձոր

Վանաձորի Մխիթար Գոշ համալսարան

Վանաձոր, Տիգրան Մեծի 30ա

Լոռու մարզի աշակերտները

Սեպտեմբերի 23

11:00

Սյունիք

Կապան

Կապանի թիվ 1 դպրոց

Կապան, Լեռնագործների 16

Կապանի, ինչպես նաև հարակից գյուղերի և քաղաքների աշակերտները

Սեպտեմբերի 24

10:00

Սյունիք

Սիսիան

Սիսիանի ավագ դպրոց

Սիսիան, Մյասնիկյան 8

Սիսիանի, ինչպես նաև հարակից գյուղերի և քաղաքների աշակերտները

Սեպտեմբերի 24

15:00

Սյունիք

Գորիս

Գորիսի պետական համալսարան

Գորիս, Ավանգարդ փողոց 4

Գորիսի, ինչպես նաև հարակից գյուղերի և քաղաքների աշակերտները

Սեպտեմբերի 25

11:00

Վայոց Ձոր

Եղեգնաձոր

Եղեգնաձորի “Գիտելիք” համալսարան

Եղեգնաձոր, Մոմիկի 5

Վայոց Ձորի մարզի աշակերտները

Սեպտեմբերի 26

11:00

Արագածոտն

Աշտարակ

Աշտարակի թիվ 1 դպրոց

Աշտարակ, Պռոշյան 14

Արագածոտնի մարզի աշակերտները

Սեպտեմբերի 27

11:00

Արարատ

Արտաշատ

Արտաշատի ավագ դպրոց

Արտաշատ, Տերյան 1

Արարատր մարզի, Արտաշատի, ինչպես նաև հարակից գյուղերի և քաղաքների աշակերտները

Սեպտեմբերի 27

15:00

Արարատ

Մասիս

Մասիսի թիվ 5 ավագ դպրոց

Մասիս, Երևանյան 73

Արարատր մարզի, Մասիսի, ինչպես նաև հարակից գյուղերի և քաղաքների աշակերտները

Սեպտեմբերի 28

11:00

Արմավիր

Արմավիր

Արմավիրի Ռ․ Եղոյանի անվ․ թիվ 1 դպրոց

Արմավիր, Հ․ Ավետիսյան 4

Արմավիրի մարզի աշակերտները

Սեպտեմբերի 30

10:00

Երևան

Երևան

Հայաստանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրականի մասնաշենք

Ա․ Մանուկյան 13

Երևան քաղաքի աշակերտները, ինչպես նաև Երևանի հարակից մարզերի այն աշակերտները, ովքեր իրենց մարզերում չեն մասնակցել քննությանը

 


Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: FLEX
Դիտումներ: 411

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика