ԿԻՐԱԿԻ, 20.01.2019, 20:54
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Միջոցառումներ, Համագործակցություն, Այլ...
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Դրամաշնորհներ, մրցույթներ, դասընթացներ » Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր

ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
21.12.2018

ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ճամբարակի խոշորացված համայնքում և Վայոց ձորի մարզի Ագարակաձոր, Գնիշիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Վարդահովիտ համայնքներում զբոսաշրջային պրոդուկտների ստեղծմանն ուղղված փոքր դրամաշնորհների հնարավորություն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար:

«ԵՄ զբոսաշրջության համար. Համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից, հայտարարում է փոքր դրամաշնորհների մրցույթ։ Դրամաշնորհների հիմնական նպատակը Ճամբարակի խոշորացված համայնքում և Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր, Գնիշիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Վարդահովիտ համայնքներում նոր զբոսաշրջային փորձառությունների և/կամ պրոդուկտների ստեղծումն է, ինչպես նաև մարզերի զբոսաշրջային պոտենցիալի ընդլայնումը՝ առկա զբոսաշրջային հնարավորությունների ամրապնդման, այդ թվում դրանց ենթակառուցվածքների բարելավման, նոր զբոսաշրջային փաթեթների ստեղծման և զբոսաշրջային հոսքերի խթանման միջոցով։

ՆԱԽԱԲԱՆ

Հայաստանում զբոսաշրջության առաջանցիկ աճի տեմպերը նոր հնարավորություններ են ստեղծում նաև գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական զբաղվածության ապահովման և եկամտի հավելյալ աղբյուրների ստեղծման համար։ Այս միտումն ընդգծված կերպով նկատելի է Հայաստանի գրեթե բոլոր հիմնական զբոսաշրջային ուղղությունների վրա տեղակայված համայնքներում, որտեղ բուռն թափով ավելանում են զբոսաշրջային ծառայություններ մատուցողների քանակը՝ հիմնականում հյուրատների և սննդի մատուցման ծառայությունների տեսքով։

Հայաստանըհայտնի է իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, անձեռակերտ բնությամբ, հարուստ բուսական և կենդանական աշխարհով: Այն հմայում է այցելուներին իր լեռներով, անտառներով, կանաչ դաշտերով, զարմացնում է հազարամյակների խորքերից մեզ հասած արժեքներով և ավանդույթներով: Այս արժեքավոր բնական և մշակութային ժառանգությունը խոստանում է գյուղական զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացում և, զուգակցվելով հայկական հյուրընկալության ավանդույթի հետ, զբոսաշրջության գրավչության համար առկա է հսկայական ներուժ:

Սակայն գրեթե բոլոր գյուղական վայրերում ակնհայտ է համապատասխան զբաղմունքների գյուղական զբոսաշրջային գործունեության ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական ենթակառուցվածքների պակասը և հիմնականում ծառայություններ մատուցողները սահմանափակվում են հյուրերին գիշերակաց և սնունդ տրամադրելով՝ չնայած համայնքներում առկա հսկայական բնական և պատմամշակութային ռեսուրսների, որոնք կարող են լրացուցիչ հետաքրքրություն ապահովել շարքային և արկածային զբոսաշրջիկներին՝ խրախուսելով հյուրերին տեղերում անցկացնել կամ պլանավորել ավելի շատ գիշերներ։

Նմանատիպ խնդրի հետ են բախվում նաև Ճամբարակի և Վայոց Ձորի տարածաշրջաններ այցելող գրեթե բոլոր զբոսաշրջիկները, որոնց հնարավորություն չի ընձեռնվում առնչվել ոչ մի ժամանցային հնարավորության և հետաքրքրության: Այս դրամաշնորհն ուղղված է Ճամբարակի տարածաշրջանի նախապատմական հնագիտական ժառանգության, ինչպես նաև Վայոց Ձորի բնական և մշակութային ժառանգության ռեսուրսների հետագա զարգացմանը: Այստեղ վերջերս բացահայտված և դեռևս շարունակաբար բացահայտվող նախապատմական հնագիտական վայրերը սկսել են տարածաշրջան գրավել ավելի շատ թվով այցելուներ սկսած միջազգային հայտնի մասնագետներից մինչև պարզապես զբոսաշրջիկների և այցելուների։

Այս ծրագիրը կաջակցի Ճամբարակի խոշորացված համայնքին և Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր, Գնիշիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Վարդահովիտ համայնքներին իրացնել առկա զբոսաշրջային պոտենցիալը՝ ստեղծելով նոր զբոսաշրջային պրոդուկտներ, որոնք հիմնված կլինեն տեղական յուրահատուկ և մրցունակ ռեսուրսների վրա։ Այս ամենի իրագործումը դրականորեն կանդրադառնա տեղական տնտեսության վրա։

Գյուղական զբոսաշրջությունն ունի բազմաթիվ առավելություններ: Թերևս ամենակարևորներից մեկը դա համայնքի/տարածաշրջանի ճանաչելության բարձրացումն ու հզորացումն է, որն իր հերթին բերում է եկամուտների ստեղծման հնարավորությունների ավելացման: Շատ երկրներում հնագիտական և պատմական զբոսաշրջության զարգացումը գրավում է նոր զբոսաշրջիկների և ստեղծվող պրոդուկտները կնպաստեն տարբեր հետաքրքրություն ունեցող զբոսաշրջիկների խմբերի և / կամ ընտանիքների այցելություններ ավելի գրավիչ դարձնելուն։ Սա իր հերթին անշեղորեն տանում է հարակից բնակավայրի/տարածաշրջանի կյանքի որակի և կենսամակարդակի բարձրացմանը։

Այս համայնքների նկատմամբ մեծ ուշադրությունը կարող է ուժեղացնել նաև տեղական ինքնությունը և տեղացիների կապվածությունն իրենց բնակավայրի հետ, քանի որ տարածքի շրջակայքի համայնքները դառնում են ավելի ներգրավված և ներդրում են կատարում տեղական զարգացման մեջ, որը նաև նրանց է օգուտ բերում: Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան այցելում են շատ զբոսաշրջիկներ, ովքեր հետաքրքրված են պատմությունով և կրոնով, Վայոց Ձորում և Ճամբարակում հնագիտական և մշակութային զբոսաշրջության մեջ կատարվող ներդրումները ունեն մեծ վերադարձելիության տոկոս։

Հնագիտական, մշակութային և բնական ռեսուրսները կարևոր են ոչ միայն տուրիզմի զարգացման համար տեղական մակարդակով, այլ նաև բնակիչներին սեփական անցյալը ճանաչելի դարձնելու համար:

ԾՐԱԳՐԻ ԼՈՏԵՐ

Լոտ 1՝

Ստեղծել հնագիտական զբոսաշրջային փորձառություն կամ պրոդուկտ Ճամբարակի խոշորացված համայնքում և մշակութային կամ բնության վրա հիմնված փորձառություն կամ պրոդուկտ Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր, Գնիշիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Վարդահովիտ համայնքներում։

Լոտ 2՝

Ստեղծել գյուղական զբոսաշրջային փորձառություն կամ պրոդուկտ Ճամբարակի խոշորացված համայնքում և Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր, Գնիշիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Վարդահովիտ համայնքներում։

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՊՐՈԴՈՒԿՏԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԱՌԻ՝

  1. Այցելուներին ուղղված ժամանցային և ինտերակտիվ լուծումներ,
  2. Կրթական` ներառյալ բնապահպանական լուծումներ,
  3. Ֆինանսական հստակ մոդել, թե ինչպես է տվյալ պրոդուկտի ֆինանսական կայունությունն ապահովվելու։

Նոր տեխնոլոգիական լուծումների կիրառումը խիստ խրախուսվում է և կգնահատվի ընտրության ժամանակ։

ՈՒ՞Մ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ

Այս փոքր դրամաշնորհների հնարավորությունը բաց է Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար։ Կարևոր է նշել, որ սույն դրամաշնորհին կարող են դիմել նաև Հայաստանի այլ մարզերում գրանցված ՔՀԿ-երը, եթե ունեն գործընկեր ՔՀԿ Գեղարքունիքի մարզում։

  1. Կազմակերպությունը պետք է ունենա առնվազն երեք (3) տարվա նախկին փորձառություն:
  2. Դիմումը պետք է ներառի թիմում ընդգրկված հիմնական մասնագետների ինքնակենսագրությունները։
  3. Դրամաշնորհն ազատված է լինելու ԱԱՀ-ից։

Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

Լոտ 1՝

Երկու ընտրված ծրագիր կստանա ֆինանսավորում «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրից, որոնցից յուրաքանչյուրը կստանա 9,700,000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ։

Լոտ 2՝

Հինգ ընտրված ծրագիր կստանա ֆինանսավորում «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրից, որոնցից յուրաքանչյուրը կստանա 1,500,000-ից մինչև 2,800,000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ։

Ծրագիրը պետք է նախատեսված լինի 4-6 ամսվա իրականացման համար:

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Գնահատման հանձնաժողովի անդամները գնահատելու են դիմումները 0-5 սանդղակով և ստորև ներկայացված աղյուսակի չափորոշիչների և տոկոսների հիման վրա.

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Տվյալ դրամաշնորհին դիմելու համար խնդրում ենք լրացնել կից դիմումը, կցել իրականացնող թիմի ինքնակենսագրականները, գործողությունների պլանը, ինչպես նաև ծրագրի բյուջեն և ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ wvarmenia@wvi.org (փաստաթղթերն` Այստեղ

Ծրագրերը ներկայացնելու վերջնաժամկետն է 25-ը հունվարի, 2019թ․, ժամը 17։00։

Հետաքրքրված դիմողների համար կանցկացվի կողմնորոշիչ քննարկում 2018թ․ դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակում (ք. Երևան, Ռոմանոս Մելիքյան 1)։

 


Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: դրամաշնորհ
Դիտումներ: 251

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019