ՇԱԲԱԹ, 20.10.2018, 02:21
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
03.10.2018, 12:10

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ


ք. Երևան


Լրիվ դրույք


31.10.2018

Աշխատանքային գործառույթներ`

  • Ապահովել Ընկերության ստորաբաժանումներից պահանջագրերի և գնման հայտերի ընդունումն ու գրանցումը:
  • Կատարել գնահարցում և տեղեկացնել պատվիրատուին:
  • Փոխանցման հաշիվները հանձնել ֆինանսատնտեսագիտական բաժին:
  • Ֆինանսատնտեսագիտական բաժնից ստանալ և ստուգել հարկային հաշիվները:
  • Կազմել Ընկերությանն անհրաժեշտ տարեկան ապրանքների ցուցակներ, գնումների վերաբերյալ հաշվետվություններ:
  • Կատարել պարտականություններից բխող այլ աշխատանքներ:

Պահանջվող որակավորումներ՝

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, բիզնեսի կառավարման, հաշվապահության և/կամ այլ համապատասխան մասնագիտացումով:
  • Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ գնումների իրականացման և վերահսկման ոլորտում:
  • Գնումներին առնչվող օրենսդրության իմացություն:
  • Պատասխանատվության բարձր զգացում:
  • Համակարգչային տեխնիկայի, հեռահաղորդակցման և կապի միջոցների շահագործման հմտություններ,
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:
  • Գնումների համակարգողի որակավորման առկայությունը պարտադիր է:

Դիմելու ընթացակարգը՝

Ձեր ռեզյումեն կարող եք ուղարկել hr@1tv.am էլեկտրոնային հասցեին, վերնագրում նշելով՝ «Գնումների կազմակերպման մասնագետ»: Առանց վերնագրի նամակները չեն դիտարկվելու: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար և տեղեկացնում ենք, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները:

www.1tv.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Դիտումներ: 327

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика