ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 12.12.2018, 09:07
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
23.11.2018, 17:40

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՕԳՆԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ


ք. Երևան


Լրիվ դրույք


31.12.2018

Աշխատանքային գործառույթներ`

  • Կազմել տնօրենի հանդիպումների և հեռախոսազանգերի օրացույցը, օրակարգը, նշանակել հանդիպումներ, հիշեցնել առաջիկա հանդիպումների և զանգերի մասին:
  • Ժողովների ընթացքում կազմել արձանագրություններ, հետևել ժողովների ժամանակ տրված հանձնարարությունների կատարման ընթացքին:
  • Կազմակերպել տնօրենի գործուղումները, հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Վարել տնօրենի նամակագրությունը:
  • Կազմակերպել պատվիրակությունների ընդունելություն և անհրաժեշտության դեպքում՝ հյուրասիրություն:
  • Իրականացնել պաշտոնեական պարտականություններից բխող այլ աշխատանքներ:

Պահանջվող որակավորումներ՝

  • Բարձրագույն կրթություն:
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ:
  • Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ:
  • Միջանձնային հարաբերություններ կառուցելու ունակություն, ինչպես ղեկավար անձնակազմի, այնպես էլ արտաքին գործընկերների հետ:
  • Գերազանց կազմակերպչական հմտություններ, միաժամանակ մի քանի հանձնարարություն կատարելու ունակություն:
  • Առաջնահերթ առաջադրանքները երկրորդականից տարբերելու և սահմանված վերջնաժամկետները պահպանելու ունակություն:
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն:
  • Պատասխանատվության բարձր զգացում:
  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն:
  • Հայերենի գերազանց, ֆրանսերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:
  • Microsoft Office (Outlook, Word, Excel, and Power Point) ծրագրերի լավ իմացություն:

Դիմելու ընթացակարգը՝

Ձեր ռեզյումեն կարող եք ուղարկել hr@1tv.am էլեկտրոնային հասցեին, վերնագրում նշելով՝ «Ադմինիստրատիվ օգնական»: Առանց վերնագրի նամակները չեն դիտարկվելու: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար և տեղեկացնում ենք, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները:

www.1tv.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Դիտումներ: 436

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика