ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 12.12.2018, 09:34
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
23.11.2018, 17:50

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ


ք. Երևան


Լրիվ դրույք


20.12.2018

Աշխատանքային գործառույթներ`

  • Ընկերության տնօրենի, հաղորդավարների, հաղորդումների և նախագծերի PR գործունեության իրականացում:
  • Հարցազրույցների, մամուլի ասուլիսների կազմակերպում:
  • ԶԼՄ հրապարակումների մոնիթորինգի անցկացում և արխիվացում:
  • Մամուլի հաղորդագրությունների, ԶԼՄ-ների համար հայտարարությունների պատրաստում:
  • Լրատվամիջոցների հարցումների պատասխանների պատրաստում:
  • Համացանցում, սոցիալական ցանցերում PR գործունեության ծավալում:
  • Հատուկ առիթների դեպքում համապատասխան գործողությունների նախագծում և իրականացում:
  • Արտաքին գովազդի, պատվիրված նյութերի տպագրության համակարգում:
  • Սոցիալական նախաձեռնությունների իրականացում:
  • Շուկայում հեռուստաընկերության դիրքավորման մարտավարության մշակում:
  • Ներքին կորպորատիվ մշակույթի մշակում, հաստատում և զարգացում:
  • Հակաճգնաժամային կոմունիկացիաների սխեմայի մշակում և իրականացում:
  • Հեռուստաընկերության մրցակցային առավելությունների, նորությունների կոմունիկացում լսարանին:
  • Կազմակերպության աշխատակիցների կողմից այլ ԶԼՄ-ներին տրամադրվող տեղեկատվության վերահսկում:
  • Ըստ անհրաժեշտության՝ համապատասխան մարմիններին հետադարձ կապի ապահովում:

Պահանջվող որակավորումներ՝

  • Բարձրագույն կրթություն լրագրության ոլորտում՝ հաղորդակցություն, մեդիա և հասարակայնություն, հանրային կապեր և լրատվամիջոցների հետ հաղորդակցություն մասնագիտացումով:
  • Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ:
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:
  • Հեռահաղորդակցման և կապի միջոցների շահագործման կանոնների իմացություն:
  • Ինքնուրույն աշխատելու ունակություն:
  • Արագ և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն:
  • Պատասխանատվության բարձր զգացում:

Դիմելու ընթացակարգը՝

Ձեր ռեզյումեն կարող եք ուղարկել hr@1tv.am էլեկտրոնային հասցեին, վերնագրում նշելով՝ «Հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ»: Առանց վերնագրի նամակները չեն դիտարկվելու: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար և տեղեկացնում ենք, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները:

www.1tv.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Դիտումներ: 288

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика