ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 23.05.2018, 22:19
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
25.04.2018, 19:40

ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ


ք. Երևան


Լրիվ դրույք


31.05.2018

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ` «Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է բարձր որակավորմամբ մասնագետների Գանձապետարանում վճարումների և հավաքագրումների մասնագետի թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար:

Աշխատանքային պարտականություններն են`

  • Հավաքագրված գումարների փոխանցումների իրականացում ըստ գործընկերների,
  • Կենսաթոշակների և նպաստների ֆինանսավորման պլանավորում, գլխավոր դրամարկղի կարգադրությունների ստեղծում, կանխիկ դրամ ստանալու հայտերի կազմում և կանխիկացման հայտերի ստեղծում առցանց բանկ համակարգերում,
  • Կանխիկ ՀՀ դրամով և արտարժույթով գումարների մուտքերի և ելքերի գրանցում, ձևակերպում և օրդերների ստեղծում ՀԾ-ձեռնարկություն ծրագրում,
  • Փոստային բաժանմունքների դրամարկղի մնացորդների և հրամանով սահմանված սահմանաչափերի վերահսկում Օրագիր ծրագրի միջոցով օրական կտրվածքով,
  • Փոստային բաժանմունքների կողմից ինկասացված կանխիկ(դրամ և արտարժույթ) գումարների համեմատում բանկային մուտքերի հետօրական կտրվածքով,
  • Արագ դրամական փոխադրությունների համակարգերով կատարվող վճարումների offline հաստատում,
  • Ներհանրապետական դրամական փոխանցումների շրջանակներում օրական կտրվածքով տրամադրված ինֆորմացիայի համեմատում Օրագիր ծրագրի հետ և անհրաժեշտության դեպքում գործարքների չեղարկման/մուտքի կամ մերժման հաստատման տրամադրում համապատասխան առցանց ծրագրում,
  • Յուրաքանչյուր օր առցանց բանկ համակարգից Հայփոստ ՓԲԸ բանկային հաշիվներին կատարված մուտքային գործառնությունների ներմուծում ՀԾ-ձեռնարկություն ծրագիր և համապատասխան հաշվապահական ձևակերպումների կատարում,
  • Վճարումներ ՀՀ տարածքից դուրս մուտքային և ելքային փաստաթղթերի գրանցում ՀԾ-ձեռնարկություն ծրագրում առցանց բանկ համակարգից,
  • Կոմունալ ծառայությունների վճարման ամենօրյա և ամենամսյա հաշվետվությունների պատրաստում և ուղարկում կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների,
  • Արագ դրամական փոխադրությունների ծառայությունների գծով վճարված/ ընդունված դրամական փոխադրությունների և ձևավորված հասույթի գումարների օրական ձևակերպում ՀԾ-ձեռնարկություն ծրագրում,
  • Հարկեր տուրքեր ծրագրով պետ բյուջե փոխանցվող գումարների վերահսկում, արտահանում և ներմուծում ՀԾ-կլիենտ բանկ համակարգ,
  • STEFI ներհանրապետական համակարգում դրամական փոխադրությունների մշակում և հաղորդում փ/բ-ներ վճարման,
  • STEFI համակարգի միջոցով այլ երկրներից ստացված միջազգային դրամական փոխադրությունների մշակում և հաղորդում փ/բ-ներ վճարման,
  • Փ/բ-ներում ընդունված դրամական փոխադրությունների մշակում և հաղորդում այն երկրներ , որոնք ընդգրկված են STEFI համակարգում:

Պահանջվող հմտություններն են`

  • Բարձրագույն կրթությունը ֆինանսերի/հաշվապահության/տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտներում,
  • Կազմակերպչական և վերլուծական հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացողություն, արագ սովորելու ունակություն,
  • Անգլերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ և MS Office-ի գերազանց իմացություն,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է:

Դիմելու կարգը՝

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ռեզյումեները ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ (Երևան, Սարյան 22) կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ hrmanager@haypost.am «Թեմա» դաշտում խնդրում ենք նշել հաստիքը` «Վճարումների և Հավաքագրումների Մասնագետ»:

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ՀԱՅՓՈՍՏ
Դիտումներ: 1774

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика