ՇԱԲԱԹ, 20.10.2018, 02:20
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
27.09.2018, 18:30

PHP ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ


ք. Երևան


Լրիվ դրույք


29.10.2018

ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է (ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԸ)` Ինքնուրույն, աշխատասեր և թիմային աշխատանքի լավ ունակություններով անձանց համար:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՒՐԸ՝ «Հայփոստ» ՓԲԸ փնտրում է փորձառու, բարձրակարգ մասնագետ ծրագրավորողի՝ Ընկերությանը միանալու համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Օբյեկտային կողմնորոշման սկզբունքները պահպանելով՝ ծրագրավորել լավ կազմակերպված, բարձր կատարողականությամբ PHP կոդ,
- Կարդալ, հասկանալ, մշակել նոր գործառույթներ և փոփոխել ընթացիկները,
- Մասնակցել ծրագրավորման նախագծի բոլոր փուլերին՝ նախագծումից մինչև ներդրում,
- Մշակել տրված բնութագրերին համապատասխան հավելվածներ,
- Հասկանալ առաջադրանքները և ապահովել լավ լուծումներ,
- Ճիշտ գնահատել վերջնաժամկետները, ռիսկերն ու պահանջները,
- Նոր տեխնոլոգիաներ սովորելու ճկունություն ունենալ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Առնվազն 2 տարվա PHP ծրագրավորման փորձ,
- PHP լեզվում Laravel կամ մեկ այլ MVC կաղապարով աշխատանքի հիմնավոր փորձ,
- Քրոս-բրաուզերային խնդիրների և զտման լավ ըմբռնում,
- MySQL, MongoDB և PostgreSQL բազաներով աշխատանքի փորձ,
- OOP լեզվի հասկացությունների խոր ըմբռնում,
- REST/ JSON API ինտերֆեյսներ կամ վեբ ծառայություններ կառուցելու փորձ,
- HTML5, CSS3, AJAX, JavaScript, jQuery և Bootstrap3 լեզուներով աշխատանքի փորձը, AngularJS-ի իմացությունը կհամարվի խոշոր առավելություն,
- Git ծրագրով աշխատանքի փորձ,
- MVC ծրագրային լեզվի կաղապարների իմացությունն ու դրանցով աշխատանքի փորձը կհամարվի առավելություն,
- Տեխնիկական քննարկումների մասնակցելու և տեխնիկական բնութագրեր կարդալու/գրելու համար բավարար անգլերենի իմացություն:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ՝ Հաստիքի համար նախատեսված պահանջներին համապատասխանող շահագրգռված թեկնածուները կարող են ռեզյումեներն ուղարկել hrmanager@haypost.am հասցեին: Թեմայի տողում անհրաժեշտ է նշել «PHP ծրագրավորող» վերնագիրը:

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ՀԱՅՓՈՍՏ
Դիտումներ: 218

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика