ԿԻՐԱԿԻ, 20.01.2019, 21:50
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ
07.01.2019

ԹՎԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐՈՎ ՎԱՃԱՌՔՆԵՐԻ ԵՎ ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ


ք. Երևան


Լրիվ դրույք


20.01.2019

ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎ` Հնարավորինս շուտ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ` Անորոշ` 3 ամիս փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱյԴի Բանկը փնտրում փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Թվային ուղիներով վաճառքների և պրոդուկտների մշակման վարչության ղեկավարի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Վարչության ամենօրյա աշխատանքների կազմակերպում,
  • Թվային և հեռահար ուղիներով ֆիզիկական անձ հաճախորդների ներգրավում,
  • Թվային և հեռահար ուղիներով մանրածախ պրոդուկտների վաճառքների գործընթացի վերահսկողություն,
  • Թվային և հեռահար ուղիներով մանրածախ պրոդուկտների վաճառքների համակարգում,
  • Թվային և հեռահար ուղիներով մանրածախ պրոդուկտների վաճառքների նոր մեխանիզմների մշակում և ներդնում,
  • Այլ ստորաբաժանումների հետ համատեղ թվային և հեռահար ուղիներով մանրածախ պրոդուկտների վաճառքի մարքեթինգային միջոցառումների մշակում և իրականացում,
  • Մանրածախ պրոդուկտների մշակման, լրամշակման աշխատանքների համակարգում,
  • Մանրածախ պրոդուկտների գործընթացները կանոնակարգող ներքին ակտերի մշակման աշխատանքների կազմակերպում և համակարգում,
  • Շուկայի և մրցակիցների կողմից առաջարկվող պրոդուկտների վերլուծության աշխատանքների համակարգում,
  • Միջազգային շուկաներում առկա պրոդուկտների տեղայնացում,
  • Գործընթացների օպտիմալացում,
  • Գործող պրոդուկտների արդյունավետության վերլուծություն,
  • Մանրածախ պրոդուկտների վերաբերյալ թրեյնինգների նյութերի պատրաստման համակարգում,
  • Ընկերությունների հետ բանակցությունների վարում, համապատասխան փաթեթային առաջարկների մշակում, համատեղ նախագծերի իրականացում,
  • Ֆունկցիոնալ ղեկավարի հանձնարարականով անհրաժեշտ հաշվետվությունների կազմում,
  • Նյութերի ներկայացում Բանկի Վարչության հաստատմանը,
  • Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն,
  • 4-5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,
  • Ինքնակազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ,
  • ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
  • Համակարգչային գիտելիքների իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Անկախ աշխատելու ունակություն,
  • Գերազանց վերլուծական հմտություններ,
  • Գերազանց միջանձնային և խնդիրներ լուծելու հմտություններ։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում - հայտը և այն ուղարկել hr@idbank.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ԱՅԴԻ ԲԱՆԿ
Դիտումներ: 151

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019