ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 19.11.2018, 09:33
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ
02.11.2018, 10:30

ԱՎԱԳ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ

IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ


ք. Երևան


Մշտական


29.11.2018

Սկիզբ՝ Անմիջապես

Աշխատանքի նկարագիր՝

IDeA հիմնադրամը փնտրում է վառ, ինքնավստահ, եռանդուն, արդյունքների վրա կենտրոնացած ծրագրերի զարգացման ավագ վերլուծաբան՝ նորարար մտածելակերպով և առաջնորդության ուժեղհատկանիշներով : Ավագ վերլուծաբանը պատասխանատու է նախագծի զարգացման, ներառյալ՝ նոր գաղափարների զտման, գնահատման և զարգացման համար՝ դրանք վերածելով իրագործման պատրաստ նախագծերի:

Աշխատանքային պարտականությունները՝

Ծրագրերի զարգացման ավագ վերլուծաբանի հիմնական աշխատանքային պարտականություններն են առաջնորդել կամ աջակցել հետևյալ գործողությունների իրականացմանը.

  • Զտել, գնահատել կազմակերպության ներսում և կամ/արտաքին կողմերի առաջարկած նոր գաղափարները:
  • Համապատասխան շահառուների հետ սահմանել նախագծի զարգացման շրջանակը:
  • Պլանավորել հանձնարարությունների տևողությունը, ջանքերը, հաջորդականությունը և պայմանավորվածությունները, որոնք անհրաժեշտ են՝ հասնելու նախագծի զարգացման նպատակներին:
  • Զարգացման գործընթացում ներգրավել համապատասխան հարցով զբաղվող փորձագետների և համակարգել նրանց աշխատանքները:
  • Նույնականացնել և գնահատել պոտենցիալ գործընկերությունների հնարավորությունները:
  • Սահմանել նախագծերի փոփոխության տեսությունը և/կամ ազդեցության արժեշղթան:
  • Մշակել նախագծերի բիզնես օրինակները, ներառյալ՝ գործողության և ֆինանսական մոդելների տարբեր սցենարներ:
  • Մեկ տեղում հավաքել ներդրումային փաթեթները և աջակցել ներդրողների՝ նախագծերի ներկայացման/ֆոնդահայթայթման գործողություններին:
  • Նախագծի ողջ իրականացման ընթացքում մշտադիտարկել և արձանագրել նախագծի փուլերն ու վերջնարդյունքները, նախագծի շահառուներին զեկուցել նախագծերի ներկայիս կարգավիճակի և արդյունքների վերաբերյալ:
  • Ղեկավարել նախագծի շահառուներին և նրանց ակնկալիքները՝ իրականացնելով արդյունավետ հաղորդակցություն նախագծի վերաբերյալ:

Պահանջվող որակավորումները՝

  • Կրթություն ֆինանսների, գործարարության կամ տնտեսագիտության ոլորտում
  • Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ բիզնեսի վերլուծության, կառավարման խորհրդատվության կամ գործարքների խորհրդատվության ոլորտում
  • MS Office-ի խորացված հմտություններ
  • Անգլերենի գերազանց իմացություն, հայերենի գործնական իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Վերլուծական և քննադատական մտածողության գերազանց հմտություններ
  • Բարդ խնդիրներ վերլուծելու և դրանք որպես պարզ առաջադրանքներ վերաձևակերպելու կարողություն
  • Զուգահեռ իրականացվող մի քանի աշխատանք ղեկավարելու և այլ բաժինների/թիմերի հետ արդյունավետորեն աշխատելու կարողություն
  • Անկախ աշխատելու կարողություն՝ աշխատանքի հանդեպ ցուցաբերելով համակարգային մոտեցում և պատասխանատվության բարձր զգացում
  • Միջազգային բիզնես պրակտիկաների և մշակույթների իմացություն:

Դիմելու ընթացակարգը՝

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը hr@idea.am էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք «նամակի թեմա» տողում նշել «Senior Analyst»։ IDeA հիմնադրամը շնորհակալ է բոլոր հետաքրքրված թեկնածուներին, սակայն կազմակերպությունը կպատասխանի միայն երկրորդ փուլ անցած դիմորդներին։

www.idea.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: Idea
Դիտումներ: 296

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика