ՇԱԲԱԹ, 23.06.2018, 16:21
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ
06.06.2018, 15:00

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ,
(ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (ՏԶՊԾ)․ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ)


ք. Դիլիջան,
Տավուշի մարզ


Լրիվ դրույք


25.06.2018

Սկիզբ՝ Հուլիսի 20, 2018թ.

Աշխատանքի նկարագիր՝

Տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը (ՏԶՊԾ) փնտրում է Հաճախորդների սպասարկման մասնագետի:

Աշխատանքային պարտականությունները՝

  • Ներկայացնել կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունների մասին համապարփակ տեղեկատվություն,
  • Պատասխանել այցելուների հարցերին,
  • Այցելուներին տրամադրել օժանդակ նյութեր,
  • Մատակարարել և վաճառել ապրանքներ ու ծառայություններ,
  • Վարձակալության տրամադրել ապրանքներ և հետևել գույքի պահպանմանը,
  • Կանոնավոր կերպով ստուգել վարձակալությամբ տրամադրվող սարքավորումների որակը:

Պահանջվող որակավորումները՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ կամ կրթություն զբոսաշրջության, հյուրընկալության կամ վաճառքի ոլորտում,
  • Հաճախորդների սպասարկման փորձ մասնավոր ոլորտում՝ ռեստորաններ, հյուրանոցներ և հյուրատներ,
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի աշխատանքային իմացություն,
  • Համակարգչային հմտություններ (Microsoft Office, PowerPoint),
  • Լսելու և հաղորդակցվելու լավ հմտություններ,
  • Արագ սովորելու կարողություն,
  • Հանրային կապերի և մարքեթինգի գործիքների ընդհանուր իմացություն:

Դիմելու ընթացակարգը՝

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը hr@idea.am էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք «նամակի թեմա» տողում նշել «Customer Care Specialist»։ IDeA հիմնադրամը շնորհակալ է բոլոր հետաքրքրված թեկնածուներին, սակայն կազմակերպությունը կպատասխանի միայն երկրորդ փուլ անցած դիմորդներին։

IDeA հիմնադրամի մասին

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ստեղծվել է գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք կարող են ապահովել սոցիալ-տնտեսական էական արդյունք՝ աջակցելով երկրի անցմանը գոյատևումից բարեկեցության: IDeA հիմնադրամը խրախուսում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարը` երկարաժամկետ ծրագրերում ներդրումներ կատարելու և դրանց հետագա կայուն ընթացքն ապահովելու միջոցով:

www.idea.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ
Դիտումներ: 713

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика