ՇԱԲԱԹ, 23.06.2018, 16:20
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ
06.06.2018, 15:15

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ,
(ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (ՏԶՊԾ)․ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ)


ք. Դիլիջան,
Տավուշի մարզ


Երկարաժամկետ


25.06.2018

Աշխատանքի նկարագիր՝

Տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը (ՏԶՊԾ) փնտրում է Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի համակարգողի:

Աշխատանքային պարտականությունները՝

  • Ներկայացնել կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունների մասին համապարփակ տեղեկատվություն,
  • Պատասխանել այցելուների հարցերին անձամբ, հեռախոսով կամ էլ. փոստով,
  • Մշակել նոր տուրեր՝ բավարարելու թիրախային շուկաների պահանջները,
  • Մշակել զբոսաշրջային երթուղիներ,
  • Վաճառել զբոսաշրջային փաթեթներ,
  • Լուծել երթուղային ծառայությունների և կացության հետ կապված հարցերը,
  • Ուշադիր լինել տուրի մասնակիցների առանձնահատուկ կարիքներին,
  • Այցելուներին խորհուրդներ տալ և հանդես գալ առաջարկներով,
  • Աջակցել զբոսաշրջային քարտեզների, միջոցառումների ժամանակացույցների, գնացուցակների և այլ տեղեկատվական նյութերի մշակման գործում, որոնք կարող են տրամադրվել այցելուներին,
  • Տրամադրել տեղեկություններ տեղական ռեսուրսների և տեսարժան վայրերի մասին,
  • Հավաքել տեղական ձեռնարկությունների և տեսարժան վայրերի մասին տվյալներ, պահպանել լավ հարաբերություններ բիզնես գործընկերների հետ,
  • Կանոնավոր կերպով թարմացնել զբոսաշրջության ոլորտի և միջոցառումների մասին տվյալները,
  • Մատակարարել և վաճառել ապրանքներ,
  • Պահել այցելուների վիճակագրական տվյալները,
  • Անհրաժեշտության դեպքում տրամադրել տեղեկություններ և նյութեր,
  • Արձագանքել այցելուների բողոքներին և իրավիճակից ելնելով՝ առաջարկել լուծումներ,
  • Պատրաստել շաբաթական և ամսական զեկույցներ:

Պահանջվող որակավորումները՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ կամ կրթություն զբոսաշրջության, հյուրընկալության կամ վաճառքի ոլորտում,
  • Հաճախորդների սպասարկման փորձ մասնավոր ոլորտում՝ ռեստորաններ, հյուրանոցներ և հյուրատներ,
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի աշխատանքային իմացություն,
  • Համակարգչային հմտություններ (Microsoft Office, PowerPoint),
  • Լսելու և հաղորդակցվելու լավ հմտություններ,
  • Արագ սովորելու կարողություն,
  • Հանրային կապերի և մարքեթինգի գործիքների ընդհանուր իմացություն:

Դիմելու ընթացակարգը՝

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը hr@idea.am էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք «նամակի թեմա» տողում նշել «Tourist Information Centre Coordinator»։ IDeA հիմնադրամը շնորհակալ է բոլոր հետաքրքրված թեկնածուներին, սակայն կազմակերպությունը կպատասխանի միայն երկրորդ փուլ անցած դիմորդներին։

IDeA հիմնադրամի մասին

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ստեղծվել է գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք կարող են ապահովել սոցիալ-տնտեսական էական արդյունք՝ աջակցելով երկրի անցմանը գոյատևումից բարեկեցության: IDeA հիմնադրամը խրախուսում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարը` երկարաժամկետ ծրագրերում ներդրումներ կատարելու և դրանց հետագա կայուն ընթացքն ապահովելու միջոցով:

www.idea.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄ
Դիտումներ: 864

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика