ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 16.07.2018, 18:18
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
07.07.2018, 16:30

ԶԱՆԳԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏ

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ


ք. Երևան,
Կենտրոն


Ցերեկային/գիշերային հերթափոխ


28.07.2018

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում մոտիվացված և աշխատասեր անձանց` Զանգերի սպասարկման բաժնի մասնագետի թափուր աշխատատեղը համալրելու նպատակով:

Վարչություն / Բաժին` Զանգերի սպասարկման բաժին

Կրթություն` Բարձրագույն

Սեռ` Արական/Իգական

Աշխատանքային փորձ` Զանգերի սպասարկման բաժնի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ

Մասնագիտական հմտություններ

  • հաղորդակցվելու` ներառյալ լսելու ունակություն
  • հասկանալի արտահայտվելու կարողություն
  • լեզուների տիրապետում (ռուսերեն՝ գերազանց, անգլերեն՝ գերազանց.)
  • գրագետ խոսք, դժվար հաճախորդների հետ աշխատելու ունակություն
  • փոփոխություններին հարմարվելու ունակություն
  • արագ սովորելու և ընկալելու ունակություն
  • անընդհատ զարգացման ձգտում
  • տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/
  • սթրեսի կառավարում և կոնֆլիկտների լուծում
  • ժամանակի ճիշտ կառավարման հմտություն

Պարտականություններ

  • ընդունել Զանգերի սպասարկման բաժնին ուղղված հեռախոսազանգերը, դասակարգել հարցը, անհրաժեշտության դեպքում պատասխանել կամ վերահասցեավորել համապատասխան ստորաբաժանմանը
  • նույնականացնել հաճախորդին
  • պատշաճ սպասարկել հեռախոսազանգերը
  • հեռախոսազանգն ամրագրել Ընկերության համակարգչային ծրագրում
  • Ընկերությանը ներկայացված ապահովագրական պահանջի կարգավորման գործընթացի, ապահովագրական հատուցման գումարի և ստացման եղանակի մասին տրամադրել տեղեկատվություն Ապահովադրին, Ապահովագրված անձին կամ Շահառուին
  • Ընկերության համակարգչային ծրագրից ստանալ Ընկերության հետ կնքված ապահովագրության պայմանագրին/վկայագրին առնչվող տեղեկատվություն և տրամադրել հաճախորդին
  • իրականացնել հեռախոսային մարքեթինգ և վաճառք՝ ղեկավարի կողմից տրամադրված ցանկով

Անհրաժեշտ փաստաթղթեր

Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն (CV) ուղարկել hr@nairi-insurance.am էլեկտրոնային հասցեին` նամակի «Թեմա/Subject» տողում նշելով «Զանգերի սպասարկման բաժնի մասնագետ»:
Կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

www.nairi-insurance.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ
Դիտումներ: 357

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика