ՀԻՆԳՇԱԲԹԻ, 16.08.2018, 06:14
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ
11.08.2018, 12:00

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ


ք. Երևան


Լրիվ դրույք


16.08.2018

Աշխատանքի սկիզբ՝ Հնարավորինս շուտ

Տևողություն՝ Մշտական՝ 3 ամիս փորձաշրջանով

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան փնտրում է Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մասնագետ՝ մատուցելու Կուտակային կենսաթոշակային և Ռեեստրի վարման ծառայություններ և ապահովելու ընկերության հաճախորդների և կենսաթոշակային համակարգի մասնակիցների պատշաճ սպասարկում: Իդեալական թեկնածուն պետք է լինի թիմային խաղացող, ունենա բարձր պատասխանատվության զգացում և միաժամանակ մի քանի հանձնարարություններ կատարելու հմտություններ, որպեսզի ապահովի համակարգի հարթ աշխատանքը:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Հաշվի օպերատորների գործունեության սպասարկում և գործողությունների հսկողության իրականացում,
  • Ֆոնդի կառավարիչներին պահառության ծառայությունների մատուցում,
  • Պահառուի և ռեեստրավարման ծառայություններին վերաբերող փաստաթղթաշրջանառության ապահովում,
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • Պահառուական գործառույթների շրջանակներում հսկողության իրականացում,
  • Հաշվի օպերատորների աշխատակիցների ատեստավորման գործընթացի կազմակերպում,
  • Հաշվի օպերատորին և վերջինիս օգտագործողներին ԱՄՊԻՍ Համակարգում գրանցման և իրավասությունների տրամադրման գործընթացի կազմակերպում,
  • Մասնակիցների հեռախոսային և գրավոր հարցումներին պատասխանում,
  • Ֆոնդի կառավարչին, կենսաթոշակային ֆոնդերին և Կառավարչի օգտագործողներին Համակարգում գրանցում և համապատասխան իրավասության տրամադրում,
  • ՀՀ միասնական սոցիալ պորտալ տեղեկատվական կենտրոնի հետ համագործակցություն
  • Բաժնի բոլոր բիզնես գործընթացների վերլուծում հետագա կատարելագործման համար,
  • Անմիջական ղեկավարի այլ հանձնարարականների կատարում:

Անհրաժեշտ որակավորումներ՝

  • Բակալավրի աստիճան ֆինանսների, հաշվապահության կամ տնտեսագիտական ոլորտում,
  • Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ, նախնտրելի է ֆինանսական ոլորտում,
  • AS Bank համակարգչի ծրագրի իմացություն,
  • Հայաստանում Կենսաթոշակային համագարգի և Արժեթղթերի շուկայի օրենսդրության իմացություն,
  • SWIFT հաղորդագրությունների ստանդարտների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հաճախորդամետ անձնավորություն` պատասխանատվության մեծ զգացումով,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • MS Office- ի (Word, Excel) իմացությունը պարտադիր է,
  • Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն:

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հետևյալ էլ. հասցեին՝ careers@nasdaqomx.am, նամակի վերնագրի հատվածում նշելով հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մասնագետ:

nasdaqomx.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ
Դիտումներ: 240

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика