ԿԻՐԱԿԻ, 22.04.2018, 23:59
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ
10.04.2018, 19:00

ԲՈՒԺՔՈՒՅՐ

«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ


ք. Վանաձոր,
«Օրրան» կենտրոն


Լրիվ դրույք


30.04.2018

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը փնտրում է փորձառու մասնագետի, որը կզբաղեցնի վանաձորյան կենտրոնի Բուժքրոջ հաստիքը:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • Լրացնել «Օրրան» ընդունված երեխաների բժշկական քարտերը,
  • Ողջունել երեխաներին «Օրրան» մտնելու ժամանակ և ստուգել նրանց հիգիենան և ընդհանուր առողջական վիճակը,
  • Երեխաների առողջական վիճակը պարզելու նպատակով կազմակերպել ամենամսյա ընդհանուր բժշկական ստուգում,
  • Պարբերաբար երեխաների առողջական վիճակը ստուգել, նշանակելով համապատասխան բուժում մրսածության, հազի, փռշտոցի, ալերգիայի և ոչ լուրջ ախտանիշների դեպքում,
  • Լուրջ ախտանիշների դեպքում երեխաներին ցույց տալ համապատասխան մասնագետների, կազմակերպել այդ հանդիպումները և մասնագետների հետ կազմակերպել երեխաների ստուգումը,
  • Սոցիալական աշխատողի կողմից երեխայի երկու օրվա բացակայության մասին տեղեկացվելուց հետո այցելել երեխայի տուն նրա առողջական վիճակը պարզելու նպատակով,
  • Շաբաթը մեկ ամգամ ուղեկցել երեխաներին հասարակական բաղնիք, վերահսկել երեխաների ընդհանուր սանիտարա-հիգիենիկ վիճակը այդ թվում եղունգները և մազածածկույթը,
  • Վարել յուրաքանչյուր երեխայի բժշկական քարտ,
  • Մասնակցել շաբաթական ժողովներին տնօրենի, սոցիալական աշխատողի, հոգեբանի և մանկավարժի հետ միասին առանձին երեխաների ընդհանուր վիճակը վերանայելու համար,
  • Անհրաժեշտության դեպքում երեխաներին, թոշակառուներին կամ անձնակազմին տեղում կազմակերպել առաջին բժշկական օգնություն,
  • Անհրաժեշտության դեպքում ձեռք բերել, պահել և բաշխել դեղորայք, վիտամիններ և հիգիենիկ պարագաներ, պահել ճշգրիտ գույքացուցակ և բաշխման գրանցումներ,
  • Կատարել «Օրրան»-ին նվիրված դեղորայքի գույքագրում և գնահատում,
  • Անհրաժեշտության դեպքում կազմակերպել ընդհանուր հիգիենայի և սեռական դաստիարակության զրույցներ երեխաների և նրանց ծնողների հետ,
  • Հաշվել «Օրրան»-ում մատուցվող սննդի կալորիականությունը,
  • Ապահովել մաքուր սանիտարական և հիգիենիկ պայմաններ կազմակերպությունում և վերահսկել խոհանոցի և լոգարանի ախտահանումը (սպասքը, սննդի պատրաստման սեղանները, հատակը և պատերը),
  • Երեխաներին առնվազն մեկ անգամ ենթարկել արյան ընդհանուր քննության, տուբերկուլինի տեստի և մաշկային հետազոտությունների: Հետագա հետազոտությունների հաճախականությունը որոշել ըստ անհրաժեշտության,
  • Տարին մեկ անգամ անցկացնել երեխաների հակաճճվային պրոֆիլակտիկ ծրագիր:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Համապատասխան աշխատանքային փորձ,
  • Համապատասխան մասնագիտական կրթություն,
  • Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գրագիտություն,
  • Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցելու կարողություն:

Աշխատանքյին դիմելու համար կարող եք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել orran@orran.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով հաստիքի անվանումը:

www.orran.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ՕՐՐԱՆ
Դիտումներ: 824

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика