ՈՒՐԲԱԹ, 22.02.2019, 21:07
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Միջոցառումներ, Համագործակցություն, Այլ...
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » COMPETITION,OPPORTUNITY / ՄՐՑՈՒՅԹ,ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ » Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ. ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ-ՀԱՅԱՍՏԱՆ
13.02.2019

 

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ» ԾՐԱԳԻՐ 2019

ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԲՀՀ-Հայաստանը հայտարարում է Քաղաքականության հետազոտությունների կրթաթոշակներ ծրագրի հերթական շրջանը։ Ծրագիրն ուղղված է աջակցելու հետազոտողներին, ովքեր պատրաստակամ են իրականացնել առաջադեմ ուսումնասիրություններ հանրային քաղաքականության տարբեր բնագավառներում բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել հրատապ մարտահրավերներն ու մշակել կիրառական լուծումներ:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը (ԲՀՀՀ) աշխատում է Հայաստանում սեփական քաղաքացիների առջև պատասխանատու, ժողովրդավար, հաշվետու կառավարություն ունենալու և կենսունակ ու հանդուրժող հանրություն կառուցելու ուղղությամբ: ԲՀՀՀ-ի ուշադրության կենտրոնում են մարդու իրավունքների, կառավարման թափանցիկության, արդարադատության հասանելիության, քաղաքացիական հասարակության աջակցման և սոցիալական ներառման հարցերը: Բաց և բազմակարծիք հանրության մարտահրավերներին արձագանքելու, ինչպես նաև իրավասու և ուժեղ քաղաքացիական հասարակություն ձևավորելու միտումով` ԲՀՀՀ հայտարարում է անհատական դրամաշնորհների մրցույթ 2019թ. քաղաքականության հետազոտությունների կրթաթոշակներ ծրագրի շրջանակում:

Ծրագիրն ուղղված է աջակցելու այն հետազոտողներին, ովքեր պատրաստակամ են իրականացնել ուսումնասիրություններ` բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել վճռորոշ մարտահրավերները, մշակելու կիրառական լուծումներ, և գործուն քայլեր ձեռնարկել ուսումնասիրությունը լսելի դարձնելու ուղղությամբ` այսպիսով առավելագույնի հասցնելով ուսումնասիրության ազդեցությունը: Ծրագիրը նպատակ ունի զարգացնել հետազոտողների` հանրային քաղաքականության հետազոտության միջոցով հանրային կյանքի տարբեր ոլորտների գործընթացների վրա ազդելու կարողությունները, նպաստել անհատ հետազոտողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական մարմինների միջև ակտիվ և առավել որակյալ համագործակցային մշակույթի ձևավորմանը` զարգացնելով հանրային քաղաքականության հետազոտության և վերլուծության վրա հիմնված երկխոսությունը:

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ` Ծրագիրը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, համալսարանների դասախոսների, հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների, փորձագետների և խորհրդատուների համար: Հայտերի ներկայացման նախապայմանն է՝ նվազագույնը մագիստրոսական կրթություն հանրային կառավարման, քաղաքականության, քաղաքագիտության կամ սոցիալական այլ գիտությունների` իրավագիտության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների կամ համանման բնագավառներում: Հանրային քաղաքականության վերլուծության, ինչպես նաև շահերի պաշտպանություն իրականացնելու փորձը ցանկալի է, հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ գրավոր հմտությունների առկայությունը` խիստ գերադասելի: Դիմորդները պարտավոր են էական ժամանակ հատկացնել առավելագույնը հինգ ամիս տևող նախագծի իրականացմանը: Հայտերը ընդունվում են միայն անհատների կողմից:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ` Դիմորդներից ակնկալվում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների1 շրջանակում կոնկրետ խնդիրների բացահայտում և ձևակերպում, հանրային քաղաքականության հետազոտության իրականացում և հանրային դիսկուրսի խթանում` հանրային կյանքի տարբեր ոլորտների քաղաքականության խնդիրները կամ մտահոգությունները լսելի դարձնելով և դրանց համար լուծումներ առաջարկելով:
Կրթաթոշակառուներից ակնկալվում է ձևակերպել փաստարկների վրա հիմնված խնդիրների, բարեփոխումների ու դրանց իրականացման վերաբերյալ հարցադրումներ, կիրառել համապատասխան մեթոդաբանական գործիքներ և առաջարկել ապացույցների վրա հիմնված եզրակացություններ: Կրթաթոշակառուները պետք է ներկայացնեն հաշվետվություն` քաղաքականության վերլուծության (10,000 բառի սահմաններում) և հակիրճ առաջարկներով քաղաքականության վերլուծության համառոտագրի (policy brief) տեսքով:
Հանրային դիսկուրսի խթանումը կարևորվում է որոշումների կայացման գործընթացների վրա արդյունավետ ազդեցություն ունենալով: Կրթաթոշակառուներից ակնկալվում է իրենց հետազոտությունը ճանաչելի դարձնելու նպատակով (ադվոկացիոն) պլանի մշակում, ինչպես նաև դրա իրականացման համար պահանջվող ժամանակի տրամադրում։ Գործողությունները կարող են ներառել հանդիպումներ ու քննարկումներ տվյալ ոլորտի պատասխանատուների, որոշում կայացնողների հետ, հանրային քննարկումներին մասնակցություն, ինչպես նաև հանրային հաղորդակցման տարբեր ձևաչափերում նեգրավվածություն` տվյալ հանրային քաղաքականության զարգացումների վերաբերյալ տեղեկացված ու հետևողական լինելու միտումով: Ակնկալվում է, որ կրթաթոշակառուների աշխատանքը պայմանավորված լինի իրենց հետազոտությունների ջատագովության իրականացման սեփականությունը ստանձնելու կամքով:

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` Դիմորդները պետք է լրացնեն իրենց կողմից առաջարկվող ծրագրի ներկայացման ու գնահատման համար նախատեսված քաղաքականության հետազոտությունների կրթաթոշակներ 2019թ․ ծրագրի հայտի ձևը: Բոլոր դիմորդները կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին` հայտը ներկայացնելու վերջնաժամկետից չորս շաբաթների ընթացքում: Առաջին փուլը անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:

ԲՅՈՒՋԵ` Կրթաթոշակառուները կստանան անհատական դրամաշնորհներ մինչև $3,000 (ԱՄՆ դոլար) հետազոտության ծախսերը հոգալու նպատակով:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՈՒ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ` ԲՀՀՀ-ը նաև աջակցում է կրթաթոշակառուների քաղաքականության վերլուծության կարողությունների զարգացմանը: Բոլոր կրթաթոշակառուները մասնակցում են ԲՀՀՀ-ի կողմից կազմակերպվող՝ քաղաքականության վերլուծության կարևորության, խնդիրների ձևակերպման, հետազոտական մեթոդաբանության և ջատագովության հաջողակ փորձերի վերաբերյալ սեմնարին: Մրցույթի հիման վրա ու հետազոտվող քաղաքականության պահանջների համաձայն` ԲՀՀՀ-ը նաև հնարավորություն է տալիս կրթաթոշակառուներին մասնակցելու քաղաքականության հետազոտությունների կարողությունների զարգացման տարածաշրջանային դասընթացին, ներառյալ մասնակիցներ Մոլդովայից և Ղրղզստանից։ Կրթաթոշակառուներից ակնկալվում է իրենց փորձառության ներդնում ու ակտիվ մասնակցություն ԲՀՀՀ-ի և այլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից պարբերաբար կազմակերպվող հանրային քաղաքականության քննարկումներին ու հանդիպումներին:

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ` Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն՝ իրենց հետազոտության առաջարկների հայտերը (տես կից հավելված 2-ը), ռեզյումե (պարտադիր) և նախկինում իրականացրած հետազոտության նմուշ կամ հղում (ցանկալի) հետևյալ էլ. հասցեին register@osi.am մինչև 2019թ. ՄԱՐՏԻ 4-ը, ժամը 17.00:

Հայտերը ներկայացվում են էլեկտրոնային տեսքով: Հայտը ուղարկելուց հետո, մինչև երկու աշխատանքային օրերի ընթացքում դիմորդները կստանան հաստատող նամակ հայտի ստացման վերաբերյալ։ Այն չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: Վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի։ Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել քաղաքականության հետազոտությունների կրթաթոշակներ ծրագրի համակարգող՝ Վալենտինա Գևորգյանին․ էլ. հասցե` valentina@osi.am կամ հեռ.(010)53-38-62,53-67-58:

Մրցույթի վերաբերյալ հարցերի պարզաբանմանը նվիրված հանդիպումը տեղի կունենա՝ ս.թ․ Փետրվարի 19–ին, ժամը 17.00-ին` Գրանդ հոթել Երևան հյուրանոցի Վիվալդի սրահում (հասցե՝ Աբովյան 14):

Մանրամասն տեղեկությունների համար հետևել այս հղմանը

Հայտի ձև

www.osf.am

 


Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր | ԲՀՀ-Հայաստան, Կրթաթոշակ
Դիտումներ`176

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019