ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 23.04.2018, 00:05
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Միջոցառումներ, Համագործակցություն, Այլ...
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Դրամաշնորհներ, մրցույթներ, դասընթացներ » Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ. ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ-ՀԱՅԱՍՏԱՆ
02.04.2018, 12:00

ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ 2018Թ.

ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ-ՀԱՅԱՍՏԱՆ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպությունը շարունակում է կրթական ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված համայնքային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և հայտարարում է փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի 2018թ. փուլը:

Նախաձեռնության նպատակն է խթանել կրթության ոլորտում սոցիալական արդարության և հավասարության, կրթության որակի ու հասանելիության շուրջ պահանջատիրական վերաբերմունքի ձևավորումը հանրակրթական ուսումնական հաստատություններում և համայնքներում՝ ծնողների և ուսուցիչների, համայնքի ու դպրոցի ակտիվ երիտասարդների և այլ շահագրգիռ կողմերի շրջանում: Նախաձեռնության նպատակն է նաև հանրակրթության ոլորտում ձևավորել շահառուների ազդեցիկ խումբ՝ զարգացնելով ինչպես այլընտրանքային ծնողական խմբերն ու հարթակները, այնպես էլ ուսումնական հաստատություններում գործող ծնողական խորհուրդները:

Փոքր դրամաշնորհային ծրագրերի 2018թ. փուլի թեմատիկ առաջնահերթություններն են.

  1. բոլոր երեխաների կրթության իրավունքի հավասար, արդար ու համաչափ իրացում,
  2. որակյալ նախադպրոցական կրթության և հանրակրթության մատչելիություն, այդ թվում ներառական հանրակրթության հասանելիություն,
  3. կրթության համակարգում (այդ թվում՝ բուհերում) կոռուպցիայի և քաղաքականացվածության ազդեցության վերաբերյալ իրազեկության բարձրացում,
  4. կրթական հաստատությունների գործունեության թափանցիկություն և հաշվետվողականություն:

Ներկայացվող ծրագրային առաջարկները կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալ գործողությունների իրականացմամբ.

  1. կրթության ոլորտում սոցիալական արդարության, հավասարության, որակյալ կրթության հասանելիության խթանմանն ուղղված նախաձեռնող խմբերի հիմնադրում և զարգացում:
  2. թեմատիկ քննարկումների կազմակերպում՝ ծնողների, համայնքի բնակիչների, տեղական կրթական համայնքի ներկայացուցիչների, ուսանողների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
  3. երեխաների կրթության իրավունքի իրացման սահմանափակումների վերաբերյալ դեպքերի հավաքագրում և հանրայնացում:
A. սոցիալ-տնտեսական կամ այլ պատճառներով կրթությունից դուրս մնացած երեխաների դեպքերի հավաքագրում և հանրայնացում:
B. քարոզարշավների և շահերի պաշտպանության այլ գործողությունների իրականացում:

Փոքր դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել.

  • տվյալ նախաձեռնության նախորդ փուլերի շրջանակում հիմնադրված համայնքային ակտիվ խմբերի և ծնողական խմբերի ներկայացուցիչներ,
  • կրթության որակի և հասանելիության խնդիրներով մտահոգ ակտիվ քաղաքացիներ, ովքեր ցանկություն ունեն և կարող են նախաձեռնել և իրականացնել կրթական հաստատություններում և համայնքներում վերոհիշյալ խնդիրների լուծմանն ուղղված գործողություններ,
  • նախադպրոցական կրթական հաստատությունների և դպրոցների ծնողական խորհուրդների ներկայացուցիչներ,
  • ակտիվ ուսանողներ:

Ներկայացվող ծրագրերի բյուջեն չպետք է գերազանցի 1500 ԱՄՆ դոլարը՝ 1 ծրագրի համար:

Ծրագրերը պետք է սկսվեն 2018թ. սեպտեմբերի 1-ի և ունենան մինչև 3 ամիս տևողություն:

Ծրագրերի իրականացման աշխարհագրությունը կարող է սահմանափակվել ինչպես մեկ պետական ուսումնական հաստատությամբ (մանկապարտեզ, դպրոց, բուհ), այնպես էլ մեկ համայնքի, մարզի կամ Երևան քաղաքի շրջանակով: Ծրագրերը կարող են ներկայացվել ինչպես առանձին անհատների, այնպես էլ անհատների խմբի կողմից: Յուրաքանչյուր անձ կամ անձանց խումբ կարող է ներկայացնել միայն 1 ծրագրային առաջարկ: Միևնույն մարդը կարող է ներառվել միայն մեկ ծրագրի իրականացման թիմում:

Հետաքրքրված անձիք պետք է մինչև սույն թվականի ապրիլի 26-ը, ժամը 17.00 ներկայացնեն առաջարկվող ծրագրի լրացված դիմում-հայտի ձևը և ինքնակենսագրություն (CV) հետևյալ էլ. փոստի հասցեին՝ register@osi.am:
Դիմումների գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում կարելի դիմել հետևյալ էլ. հասցեներով՝ nlilit@osi.am կամ ani@osi.am:

Ծրագրի պայմանների և ուղղությունների, ինչպես նաև առաջարկվող թեմատիկ առաջնահերթությունների վերաբերյալ մանրամասն պարզաբանումները կներկայացվեն ապրիլի 11-ին Երևանում՝ Գոլդեն Թուլիփ հյուրանոցի Վիվալդի սրահում կայանալիք տեղեկատվական հանդիպման ժամանակ:

www.osf.am

 


Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ԿՐԹԱԿԱՆ, դրամաշնորհ
Դիտումներ: 425

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика