ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 15.10.2018, 17:40
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Դրամաշնորհներ, Մրցույթներ, Ծրագրեր
Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր
Միջոցառումներ, Համագործակցություն, Այլ...
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Դրամաշնորհներ, մրցույթներ, դասընթացներ » Դասընթացներ, Կրթաթոշակներ, Կրթական ծրագրեր

PFP ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ
19.09.2018, 14:00

PROFESSIONAL FELLOWS PROGRAM ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

PFP (Professional Fellows Program) պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:

PFP-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու և գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթական հաստատություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական և/կամ քաղաքականության մշակման գործընթացում: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական և կառավարման գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական հաստատություններում, տեղական կառավարման մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաև հանրային քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝

  • Ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական և կառավարման գործընթացներին,
  • Կարևորելու քաղաքացիական հասարակության դերը և ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,
  • Ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի և Հայաստանի հաստատությունների միջև,
  • Միասնական ուղիներ փնտրելու և գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:

PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից-վեց շաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2019թ. գարնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում և կրթաթոշակ: Բնակարանը և սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝

  • Լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակիչ,
  • Դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան,
  • Ունենան առնվազն բակալավրի կրթություն,
  • Ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ և մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական և հանրային սեկտորում,
  • Ցուցաբերեն առաջնորդելու և համագործակցելու հմտություններ,
  • Տիրապետեն անգլերենին:

PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2018թ. նոյեմբերի 5-ը ներկայացնեն առցանց դիմում՝ https://ais.americancouncils.org/pfp

Ծրագրին դիմելու գործընթացի և մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ծրագրի կայքից http://professionalfellows.americancouncils.org/ կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ:

 


Խնդրում ենք նշել, որ հայտարարության մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: PFP ԾՐԱԳԻՐ
Դիտումներ: 487

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика