ՀԻՆԳՇԱԲԹԻ, 16.08.2018, 06:13
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՍԵՅՎ ԴԸ ՉԻԼԴՐԵՆ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
11.08.2018, 18:00

ԱՐՏ ԹԵՐԱՊԻՍՏ

«ՍԵՅՎ ԴԸ ՉԻԼԴՐԵՆ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ


ք. Երևան


Կես դրույք


17.08.2018

Աշխատանքի սկիզբը՝ Օգոստոսի 20, 2018 թ.

Աշխատանքի տևողությունը՝ մինչև դեկտեմբերի 31, 2018 թ., (հնարավոր է պայմանագրի շարունակականություն)

Պայմանագրի տեսակը՝ ծառայությունների մատուցում

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագրի (2016-2018թթ.) շրջանակներում Երևան քաղաքում բացվել է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնը, որտեղ տարեկան շուրջ 100 երեխաներ և նրանց ընտանիքները հնարավորություն ունեն ստանալու բազմամասնագիտական ծառայություններ։ Ծրագրի նպատակն է ա) նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունների, ինքնուրույնության հմտությունների զարգացմանն ու հասարակությունում ներառմանը, բ) աջակցել ծնողներին՝ նպաստելով ընտանիքների ամրապնդմանը, գ) մոբիլիզացնել շահագրգիռ կառույցներին՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար որակյալ ծառայությունների մատուցումը խթանելու նպատակով։

Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնը հիմնադրվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության և «Երևան իմ սեր» հիմնադրամի միջև համագործակցության արդյունքում՝ «Երևան իմ սեր» հիմնադրամի և Հայկ և Էլզա Դիդիզեանների բարերարությամբ կառուցված տարածքում։

Պարտականություններ

Որպես բազմամասնագիտական թիմի անդամ, արտթերապիստը Երեխաների վերականգնողական կոնտրոնի տնօրենի անմիջական վերահսկողության ներքո պետք է իրականացնի արվեստի վրա հիմնված կիրառական մոտեցումներ հաշմանդամություն ունեցող երեխաների սոիալականացումն ու վերականգնումը խթանելու նպատակներով։ Պարտականությունները ներառում են՝

  • Համագործակցելով կենտրոնի բազմամասնագիտական թիմի հետ՝ գնահատել հաշմանդամություն ունեցող երեխաների կենսագործունեությունը, մասնակցությունը և միջավայրային գործոնները՝ երեխայի նախնական զննման, հարցազրույցների և երեխայի վարքագծի ուղղակիորեն դիտարկման միջոցով,
  • Համագործակցելով կենտրոնի բազմամասնագիտական թիմի հետ՝ յուրաքանչյուր երեխայի համար մշակել անհատական զարգացման պլան, հետևել և փաստաթղթավորել երեխայի զարգացումը,
  • Կատարել ինչպես անհատական, այնպես էլ խմբային թերապիա՝ կիրառելով արվեստի տարբեր տեսակներ, օժանդակող միջոցներ և այլ նյութեր, ապահովել երեխաների համար անվտանգ և ապահով միջավայր՝ հնարավորություն տալով երեխաներին բացահայտելու իրենց զգացմունքները և բավականություն ստանալու,
  • Սերտորեն աշխատել բազմամասնագիտական թիմի հետ, փոխանակել մասնագիտական հմտություններ, միասին քննարկել յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ անհատական մոտեցումները, մյուս մասնագետներին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն,
  • Մասնակցել ծրագրային նյութերի մշակման աշխատանքներին` նպաստելով հասարակությունում ներառական մոտեցման ընկալմանը,
  • Պատրաստակամ լինել զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումներին և/կամ դասընթացներին:

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ստեղծագործական մոտեցում, երևակայություն և խորաթափանցություն,
  • Համբերատարություն և երեխայակենտրոն մոտեցումների տիրապետում,
  • Գերազանց հաղորդակցություն և միջանձնային հարաբերություններ հաշմանդամություն ունեցող կամ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շահառու երեխաների հետ արդյունավետ աշխատանքի համար,
  • Բազմամասնագիտական թիմի և մասնագետների հետ համագործակցության կարողություն,
  • Խստորեն հետևել ընդունված և պրակտիկայում կիրառվող էթիկական նորմերին,
  • Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների կիրառում,
  • Խնդրահարույց իրավիճակներում ճիշտ և արդյունավետ լուծումների կայացման, երեխաների վստահությունն ու սերը նվաճելու կարողություն, բարձր հուզակամայնություն:

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Արվեստի ոլորտում բարձրագույն կրթություն և աշխատանքային փորձ,
  • Հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու նվազագույնը 3 տարվա փորձ,
  • Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից մշակված ՖունկցիայիՄիջազգային Դասակարգման (ՖՄԴ) մասին իմացությունը և նախկինում դրա կիրառումը համարվում է առավելություն,
  • Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։ Անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Համակարգչային ծրագրերից (MS Word and MS Excel) օգտվելու գիտելիքներ:

Դիմելու կարգը՝ Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) astghik.mailyan@savethechildren.org էլեկտրոնային հասցեով։

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ՍԵՅՎ ԴԸ ՉԻԼԴՐԵՆ
Դիտումներ: 187

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика