ՇԱԲԱԹ, 26.05.2018, 17:29
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
15.05.2018, 17:00

ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ («ԱՐԱՐԱՏ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ)

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ


ք. Արտաշատ


Լրիվ դրույք


31.05.2018

Աշխատանքի նկարագիր՝

Կազմակերպության վարկավորման ծառայությունների ապահովում, սեփական պորտֆելի արդյունավետ կառավարում և նախանշված ծավալների ապահովում:

Վարկային մասնագետի հիմնական աշխատանքային պարտականություններն են

  • Կազմակերպության կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցիալ հաճախորդների տեղեկացվածության ապահովումը
  • Նոր հաճախորդների ներգրավում,
  • Հաճախորդի վարկային պահանջի և փաստաթղթերի վերլուծությունը,
  • Վարկառուի հետվճարումների ապահովումը համաձայն պայմանագրի,
  • Վարկային ռիսկերի վերլուծություն և գնահատում,
  • Հաճախորդների արհեստավարժ սպասարկումը,
  • Շուկայի ուսումնասիրություն բիզնես և/կամ գյուղատնտեսական վարկերի գծով,
  • Խնդիրների բացահայտում և լուծումների առաջարկում:

Պահանջվող մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը՝

  • Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության կամ ճշգրիտ գիտությունների բնագավառում,
  • Վերլուծական կարողություններ,
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel),
  • AS Bank համակարգի իմացությունը առավելություն է,
  • Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն,
  • Թիմային աշխատելաոճ,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է:

Այլ աշխատանքային պայմաններ Աշխատանքն իրականացվում է գրասենյակային պայմաններում` հաճախակի այցելություններով հաճախորդներին:

Դիմելու կարգը՝

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները cvararat@sef.am էլեկտրոնային հասցեին, հարցերի դեպքում կարող եք զանգահարել (374 10) 20 28 22 հեռախոսահամարին:

Խնդրում ենք նամակի վերնագրում նշել՝ Վարկային մասնագետ և նշել մասնաճյուղը:

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» սոցիալապես պատասխանատու կազմակերպությունը մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության և ռիսկերի նվազեցման: «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպությունը ներկայումս ունի երկու մասնաճյուղ Երևանում, մեկական Գյումրիում, Արթիկում, Գորիսում, Սիսիանում, Կապանում, Մեղրիում, Եղեգնաձորում, Մասիսում, Արտաշատում, Վեդիում, Արմավիրում, Էջմիածնում, Թալինում, Ապարանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Վանաձորում, Ստեփանավանում, Գավառում և Աբովյանում: Կազմակերպության գործունեությանը ծանոթացեք պաշտոնական կայքում` sefmicro.org

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՎԿ
Դիտումներ: 633

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика