ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 23.05.2018, 22:45
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
17.05.2018, 16:00

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՀԱՐՑԵՐՈՎ ՕԳՆԱԿԱՆ

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ


ք. Երևան,
Գլխամասային գրասենյակ


Լրիվ դրույք


31.05.2018

Աշխատանքի նկարագիր՝

Ադմինիստրատիվ պարտականությունների կատարում` ներառյալ գրասենյակների ամենօրյա նյութական արժեքների պահպանման ապահովում, սպառողական առարկաների գնում, ավտոմեքենաների հետ կապված ծառայությունների և կազմակերպության աշխատողների համար տրանսպորտային միջոցների ապահովման գործընթացի կազմակերպումը:

Հիմնական աշխատանքային պարտականությունները`

  • Կազմակերպել գրասենյակի կոմունալ ծառայությունների և հեռախոսազանգերի վճարացուցակների հավաքագրումը և ապահովել վճարման ժամանակին կատարումը,
  • Հաստատված պահանջագրերի հիման վրա կազմակերպել կազմակերպությանը անհրաժեշտ սպառողական ապրանքների գնումների իրականացումը,
  • Ուղարկել և/կամ ստանալ փաթեթներ մասնաճյուղերից,
  • Ապահովել գլխամասային գրասենյակի կազմակերպչական տեխնիկայի անխափան աշխատանքը և անհրաժեշտության դեպքում կազմակերպել որակյալ վերանորոգում,
  • Իրականացնել կազմակերպության համար գույքի գնման և ձևակերպման աշխատանքները,
  • Ապահովել կազմակերպության աշխատակիցներին տրանսպորտային միջոցներով` համաձայն հաստատված պահանջագրերի կամ հրամանների,
  • Ապահովել կազմակերպության տեխնիկական համակարգերի (օդափոխում, ջերմամատակարարում, ջրամատակարարում, գազամատակարարում, էլեկտրականության մատակարարում, նաև վթարային իրավիճակներում) անխափան և անվտանգ աշխատանքը,
  • Ապահովել պաշտոնի հետ կապված գործունեությանը վերաբերող փաստաթղթերը,
  • Հաշվապահությանը ապահովել համապատասխան և ժամանակին ներկայացված տեղեկություններով և փաստաթղթերով ադմինիստրատիվ, կազմակերպչական, գնումների և տրանսպորտային ծախսերի վերաբերյալ համաձայն կազմակերպության պահանջների:

Պահանջվող հմտությունները՝

  • BC կարգի վարորդական իրավունք,
  • MS Office ծրագրային փաթեթի լավ հմտություններ (Word, Excel),
  • Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
  • Գործնական շփման էթիկա,
  • Սահուն հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն:

Դիմելու կարգը՝

Ցանկացողները կարող են ներկայացնել իրենց ինքնակենսագրականները էլեկտրոնային փոստի cvadmin@sef.am հասցեին:

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» սոցիալապես պատասխանատու կազմակերպությունը մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության և ռիսկերի նվազեցման: «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպությունը ներկայումս ունի երկու մասնաճյուղ Երևանում, մեկական Գյումրիում, Արթիկում, Գորիսում, Սիսիանում, Կապանում, Մեղրիում, Եղեգնաձորում, Մասիսում, Արտաշատում, Վեդիում, Արմավիրում, Էջմիածնում, Թալինում, Ապարանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Վանաձորում, Ստեփանավանում, Գավառում և Աբովյանում: Կազմակերպության գործունեությանը ծանոթացեք պաշտոնական կայքում` sefmicro.org

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՎԿ
Դիտումներ: 1626

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика