ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 18.06.2018, 07:49
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ԹՐԱՆՍՓԵՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ
02.06.2018, 14:00

ՀԵՏԱԶՈՏՈՂ/ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ

«ԹՐԱՆՍՓԵՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ


ք. Երևան,
Սարյան 12


Լրիվ դրույք,
շաբաթական 40 ժամ


18.06.2018

Տևողությունը` հուլիս 2018 - դեկտեմբեր 2019
Աշխատանքի սկիզբը` հուլիսի 1
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար

Աշխատանքի նկարագրություն

Կազմակերպությունը փնտրում է փորձառու հետազոտող/վերլուծաբանի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին՝ իրականացնելով որակյալ հետազոտական աշխատանքներ հանրային կառավարմանն առնչվող ոլորտներում:

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի պատասխանատու և նախաձեռնող, կարողանա բազմազան թեմաների շուրջ և տարբեր գործիքներով հետազոտություններ իրականացնել ու զեկույցներ մշակել՝ անկախ կամ թիմային աշխատանքի արդյունքում: Նա պետք է գերազանց տիրապետի հայերենին և անգլերենին, ունենա հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ:

Հետազոտող/վերլուծաբանի խնդիրներ/գործառույթներ

  • Մշակել մեթոդաբանություն (ըստ անհրաժեշտության) և իրականացնել հանրային քաղաքականության հետազոտություններ (public policy research) տարբեր թեմաներով, այդ թվում՝ ուսումնասիրելով համապատասխան միջազգային փորձը, հավաքագրելով տվյալներ և, ըստ անհրաժեշտության, համակարգելով այլ հետազոտողների աշխատանքը:
  • Իրականացված հետազոտությունների շրջանակներում մշակել զեկույցներ, առաջարկություններ, քաղաքականության համառոտագրեր և պատրաստել հոդվածներ:
  • Հետևել քաղաքականությանն առնչվող զարգացումներին և որոշումներին:
  • Աջակցել կազմակերպությանը մշակված առաջարկությունների ջատագովության հարցում՝ ըստ անհրաժեշտության:

Թեկնածուին ներկայացվող պահանջներ

Մասնագիտական հմտություններ`

  • Բարձրագույն կրթություն հանրային քաղաքականության, իրավագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի և այլ առնչվող ոլորտներում,
  • Առնվազն 2 տարվա հետազոտական աշխատանքային փորձ,
  • Հետազոտության/մոնիտորինգի մեթոդաբանության, պլանների և գործիքների մշակման փորձառություն,
  • Զեկույցների և առաջարկությունների մշակման և վերլուծական հմտություններ,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ:

Լրացուցիչ հմտություններ`

  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ,
  • Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն,
  • Բազմազան թեմաների մեջ խորանալու կարողություն և ցանկություն,
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն,
  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ:

Ինչպես դիմել`

Եթե համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը և հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով և հետազոտական աշխատանքի որևէ նմուշ/հղում jobs@transparency.am հասցեին՝ վերնագրի տողում նշելով հետազոտական աշխատանք:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

transparency.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ԹՐԱՆՍՓԵՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ
Դիտումներ: 1027

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика