ՇԱԲԱԹ, 18.08.2018, 17:50
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ԹՐԱՆՍՓԵՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ
11.08.2018, 13:00

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

«ԹՐԱՆՍՓԵՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ


ք. Երևան,
Սարյան 12


Շաբաթական 40 ժամ


19.08.2018

Տևողությունը` սեպտեմբերի 1, 2018- դեկտեմբեր 2019

Աշխատանքի սկիզբը` սեպտեմբերի 1

Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար

Աշխատանքի նկարագրություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հաղորդակցության մասնագետի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և դինամիկ միջավայրում պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին։ Հաղորդակցության մասնագետը պատասխանատու է լինելու կազմակերպության արտաքին արդյունավետ հաղորդակցության, գրավիչ և հանրամատչելի պրոդուկտների մշակման, ինչպես նաև սոցիալական մեդիայի և այլ հարթակների միջոցով նոր համակիրների ներգրավման համար։

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի հանրային կապերի պրոֆեսիոնալ մասնագետ, ով խորությամբ կտիրապետի հանրային կապերի և սոցիալական մեդիա գիտելիքներին, ինչպես նաև կունենա կոռուպցիային և հանրային կառավարմանն առնչվող բազային գիտելիքներ, օժտված կլինի հաղորդակցման բանավոր և գրավոր գերազանց հմտություններով և աչքի կընկնի կազմակերպչական և թիմի հետ համագործակցության հմտություններով և լեզուների գերազանց իմացությամբ։

Նպատակներ՝

  • ԹԻՀԿ հանրային կապերի ռազմավարության և արտաքին հաղորդակցման պլանների մշակում և իրագործում,
  • ԹԻՀԿ գործունեության և արդյունքների ներկայացում շահագրգիռո կողմերի շրջանակներում՝ հանրամատչելի, գրավիչ և պրոմո նյութերի մշակման և տարածման միջոցով,
  • ԹԻՀԿ գործունեության առնչվող արտաքին զարգացումների վերաբերյալ, այդ թվում՝ միջազգային հակակոռուպցիոն թրենդերի լուսաբանում սոցիալական հարթակներում, ինչպես նաև դրանց վերաբերյալ կազմակերպության կողմից պրոակտիվ արձագանքման ապահովում,
  • ԹԻՀԿ հանրային միջոցառումների նախաձեռնում և կազմակերպում:

Աշխատանքային խնդիրներ՝

  • Հանրային կապերի գիտելիքներ և սոցիալական մեդիա գրագիտություն, որոնք անհրաժեշտ են ԹԻՀԿ հանրային ռազմավարությունը, հաղորդակցման պլանները, բրենդինգի սկզբունքները մշակելու/թարմացնելու և դրանք իրագործելու համար՝ շահագրգիռ կողմերի շրջանակներում կազմակերպության գործունեության տեսանելիությունը բարձրացնելու և նոր համակիրներ ներգրավելու նպատակով,
  • Բազային գիտելիքներ կոռուպցիայի և հանրային կառավարման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են կոռուպցիայի և հանրային կառավարման ոլորտների վերաբերյալ հանրամատչելի նյութեր մշակելու և սոցիալական հարթակներում դրանք լուսաբանելու համար,
  • Մեդիա մոնիտորինգի գործիքների իմացություն և նախաձեռնողականություն, որոնք անհրաժեշտ են կազմակերպությանն առնչվող ոլորտների զարգացումներին, միջազգային հակակոռուպցիոն թրենդերին հետևելու և կազմակերպության կողմից արագ արձագանք ապահովելու համար,
  • Համագործակցման, հաղորդակցման գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են լրատվամիջոցների և այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ կապեր հաստատետլու/ամրապնդելու՝ կազմակերպության գործունեությունը և արդյունքները զանազան հարթակներում ներկայացնելու և լուսաբանելու նպատակով
  • Պրոդուկտներ և պրոմո նյութերի մշակելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են, կազմակերպության հաղորդակցությանն առնչվող նյութերը՝ հայտարարությունները, պաշտոնական դիրքորոշոմները, կարծիքները, գրավիչ հաջողության պատմությունները, տարեկան հաշվետությունները, ինչպես նաև առաջխաղացման նյութեր մշակելու համար,
  • Ստեղծագործ միտք, որն անհրաժեշտ է նոր մեթոդներ և գաղափարներ առաջարկելու և իրագործելու ԹԻՀԿ արդյունքների տեսանելիությունն ապահովելու և ԹԻՀԿ հաղորդակցությունը գրավիչ և ազդեցիկ դարձնելու համար,
  • Պլանավորման/կազմակերպչական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ԹԻՀԿ արդյունքները լուսաբանելու նպատակով հանրային միջոցառումներ նախաձեռնելու և կազմակերպելու, ինչպես նաև միջոցառման մասնակիցների հետ հետադարձ կապ ապահովելու համար,
  • ԶԼՄ-ների հետ աշխատանքային փորձ, որն անհրաժեշտ է ԹԻՀԿ միջոցառումների՝ ԶԼՄ-ների կողմից արդյունավետ լուսաբանման համար՝ մամուլի փաթեթ մշակելու և ԶԼՄ-ներին ակտիվորեն ներգրավելու միջոցներով,
  • Սոցիալական մեդիա մարքեթինգ, անհրաժեշտ է ԹԻՀԿ սոցիալական էջերին նոր օգտատերերի ներգրավման համար։

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մասնագիտական կոմպետենցիաներ․

  • Մագիստրոսի կոչում և/կամ խորացված վերապատրաստում հանրային կապերի հաղորդակցության, լրագրության կամ համանման այլ ոլորտներում,
  • Նվազագույնը 3 տարվա մասնագիտական փորձառություն հաղորդակցության հանրային կապերի և լրագրության ոլորտում, նախընտրելի է՝ ՀԿ հատվածում,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Կազմակերպչական և համագործակցման գերազանց հմտություններ,
  • Հայերենի, անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացություն՝ ցանկալի,
  • Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն,
  • ICT պրակտիկ հմտություններ (ցանկալի):

Լրացուցիչ կոմպետենցիաներ․

  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ,
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն,
  • Շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն,
  • Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն:

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը, հետաքրքրության նամակը կամ պորտֆոլիոն՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով jobs@transparency.am հասցեին՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով հաղորդակցության մասնագետ:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

transparency.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ԹՐԱՆՍՓԵՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ
Դիտումներ: 630

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика