ԿԻՐԱԿԻ, 23.09.2018, 11:13
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
12.09.2018, 14:00

ՎԱՐՉԱԿԱՆ ԳԾՈՎ ՕԳՆԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԻՆՈՂ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ


ք. Երևան


Լրիվ դրույք


28.09.2018

«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) հայտարարում է մրցույթ Վարչական գծով օգնականի փոխարինողի աշխատատեղի համար:

Գործառույթների նկարագրություն

  • Գրանցել մուտքային և ելքային նամակներն ու փաստաթղթերը,
  • Տնօրինության հանձնարարությամբ պատրաստել և ուղարկել նամակներ,
  • Հաշվապահության հետ համատեղ ստուգել ուսման վարձը մասերով վճարող ուսանողների դիմումները, պատրաստել ժամկետների վերաբերյալ հիշեցումներ,
  • Ուսանողներին ուղղված հիշեցումների և նամակների պատճենները դասավորել նրանց անձնական գործերում,
  • Մուտքագրել Ռեկտորի կողմից ստորագրված հրամանները ՀՖՀՀ-ի հրամանների էլեկտրոնային բազայում,
  • Պատրաստել նոր ընդունված աշխատակիցների անձնական գործերը և մուտքագրել տվյալները էլեկտրոնային բազայում,
  • Կազմակերպել և իրականացնել բակալավրիատի և մագիստրատուրայի 1-ին կուրս ընդունված ուսանողների հետ պայմանագրերի կնքման գործընթացը,
  • Արխիվացնել ՀՖՀՀ-ն ավարտած ուսանողների և ազատված աշխատակիցների հետ կնքված պայմանագրերը,
  • Տնօրինության հանձնարարությամբ կատարել թարգմանություններ ֆրանսերենից հայերեն և հակառակը,
  • Աջակցել Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքներին,
  • Համալսարանի տնօրինության հանձնարարությամբ իրականացնել իր որակավորմանը համապատասխան այլ աշխատանքներ:

Պահանջվող ունակություններ և գիտելիքներ

  • Բարձրագույն կրթություն (Master 2 կամ դրան համարժեք) հասարակական գիտությունների ոլորտում,
  • Հայերեն և ֆրանսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Առնվազն երկու տարվա վարչական աշխատանքի փորձ ,
  • Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն,
  • Համակարգչային գիտելիքներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (հայերեն և ֆրանսերեն) և մոտիվացիոն նամակ (ֆրանսերեն) job@ufar.am էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «assistant»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները:

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Դիտումներ: 536

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика