ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 12.12.2018, 09:47
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ԱՇԽԱՏԱՆՔ. «ԴԻՋԻԹԵՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
29.11.2018, 18:20

ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ

«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
Beeline ապրանքանիշ


ք. Վանաձոր


Լրիվ դրույք


15.01.2019

Տնօրինություն` Ցանցերի շահագործման ծառայություն, Տեխնոլոգիական ստորաբաժանում

Հիմնական պարտականություններ

  • CDMA, GSM, 3G(UMTS), LTE բջջային հիմնական կայանների, ռադիոռելեային սարքավորումների, ցածրավոլտ էներգահամակարգերի (մինչև 1000V), ակումուլյատորային մարտկոցների և օդորակիչների սպասարկում և շահագործում;
  • Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պահպանության կանոններին համահունչ աշխատանքների կազմակերպում և իրականացում;
  • Բջջային հիմնական կայանների վթարային վերականգնողական աշխատանքների կատարում և բջջային կապի վերականգնում;
  • Սարքավորումների աշխատանքի և մատուցվող ծառայությունների որակի վիճակագրական վերլուծություն;
  • ՀԿ-ներում վթարա-վերականգնողական աշխատանքների կատարում:
  • Անսարքությունների բացահայտում և դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում;
  • Ռադիոռելային կայանների սպասարկում, շահագործում և կառավարում;
  • Նոր ՌՌԳ, ՀԿ և սնուցման համակարգերի միացում և ինտեգրացում:

Կրթություն

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ

  • Ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և ռադիոալիքների տարածման առանձնահատկությունների իմացություն;
  • Բարձրության վրա աշխատանքների կազմակերպման և իրականացման կարողություն (տանիքներ, կայմեր);
  • Վարորդական իրավունքի առկայություն, մեքենա վարելու հմտություններ և արտագնա աշխատանքի պատրաստակամություն;
  • Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պահպանման կանոնների և պահանջների իմացություն;
  • Հաղորդակցվելու հմտություններ և ճկունություն;
  • Թիմում աշխատելու ունակություն և կազմակերպչական հմտություններ;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ;
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց տիրապետում, տեխնիկական անգլերենի իմացությունը ցանկալի է:

Աշխատանքային փորձ

  • Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Ծառայողական բջջային կապ;
  • Բժշկական ապահովագրություն;
  • Այլ արտոնություններ։

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով`էլ. փոստի հետևյալ հասցեով` hrm@beeline.am։

www.beeline.am

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ
Դիտումներ: 130

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика