ՀԻՆԳՇԱԲԹԻ, 16.08.2018, 06:13
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
05.08.2018, 10:10

UNIX ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ


ք. Երևան


Լրիվ դրույք


16.08.2018

Աշխատանքի նկարագրությունը. UNIX համակարգերի ադմինիստրատորը պատասխանատու է UNIX համակարգերի ներդրման, կոնֆիգուրացիայի և հետագա վերահսկման համար: Նա ստեղծում է համապատասխան նկարագրություններ սերվերների համար, ապահովում սերվերների տվյալների պահուստավորումն ու վերականգնումը, իրականացնում է հավելյալ ծրագրերի տեղադրում և կոնֆիգուրացիա:

Աշխատանքային պարտականություններ

  • Առաջարկել պատշաճ լուծումներ ծրագրային թերությունների կամ տեխնիկական անսարքությունների դեպքում,
  • Ապահովել, որ օրական պահուստավորումը իրականացվի առանց սխալների և կարգավորել, եթե խնդիրներ կան,
  • Պահուստավորել բոլոր կրիտիկական համակարգերը, կազմակերպել պահուստավորված կրիչների օգտագործումը,
  • Ապահովել օպերացիոն համակարգի տեղադրումն ու կոնֆիգուրացիան նոր սերվերների համար,
  • Մշտապես թարմացնել հին համակարգերը, տեղադրել ծրագրային ուղղումներ,
  • Գրել սկրիպտներ հաճախակի օգտագործվող առաջադրանքների ավտոմատացման համար,
  • Գրել ընթացակարգեր հատուկ ծրագրերի տեղադրման գործընթացի համար,
  • Ապահովել բոլոր փաստաթղթերի թարմացումը,
  • Ներկայացնել պարբերական ամսեկան հաշվետվություններ կատարված աշխատանքների մասին:

Պահանջվող որակավորումներ

  • Բակալավրի աստիճան մասնագիտական ոլորտում (ցանկալի է ճարտարագիտության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում) կամ համարժեք փորձ,
  • 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հեռահաղորդակցության ոլորտում UNIX ադմինիստրատորի պաշտոնում` համակարգի կատարողականության բարելավման և խնդիրների լուծման ուղղվածությամբ,
  • UNIX համակարգի ադմինիստրացիայի գերազանց տեխնիկական իմացություն,
  • Համակարգերի ավտոմատացման փորձ,
  • UNIX, այդ թվում նաև Solaris և Linux համակարգերի լավ իմացություն,
  • IP (Internet Protocols) ցանցերի, միջցանցային պաշտպանական միջոցների (firewall) և անվտանգության կառավարման լավ իմացություն,
  • Օպերացիոն համակարգի օպտիմալացման և բարելավման մեթոդների լավ իմացություն,
  • Օպերացիոն համակարգի սկրիպտերի մշակման գերազանց իմացություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Սեղմ ժամկետներում մի քանի առաջադրանքներ կազմակերպելու և ղեկավարելու հմտություններ,
  • Բարյացակամ վերաբերմունքի դրսևորում,
  • Բարձր արհեստավարժության, բարոյական նորմերի և գաղտնիության պահպանման ունակություն:

Թեկնածուներն իրենց CV-ները կարող են ուղարկել UNIXsysadmin@mts.am էլեկտրոնային հասցեին կամ

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
Դիտումներ: 314

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика