ՀԻՆԳՇԱԲԹԻ, 16.08.2018, 06:13
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
11.08.2018, 17:00

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ


ք. Երևան


Լրիվ դրույք


24.08.2018

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ. Կորպորատիվ դասընթացավարը ծրագրում, մշակում, պլանավորում և կազմակերպում է ներքին դասընթացներ, թիմային ոգու ստեղծման միջոցառումներ, խմբակային քննարկումներ, շնորհանդեսներ և հանդիպումներ ընկերությունում` զարգացնելով աշխատակիցների կարողությունները և հմտությունները` ըստ ընկերության Հմտությունների մոդելի՝ իրականացնելով ղեկավար աշխատակազմի համար ուսուցման կարիքների գնահատում և համապատասխան վարչություններից աշխատանքային պահանջագրերի մշակում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մշակել և ադապտացնել ներքին ուսուցման ծրագրեր, խմբակային մոդերացիաներ, շնորհանդեսներ և դասախոսություններ` ըստ աշխատակազմի զարգացման կարիքների,
  • Մշակել թիմային ոգու ստեղծման ծրագրեր և հանդես գալ որպես կազմակերպիչ,
  • Պլանավորել ներքին ուսուցման միջոցառումներ և խորհրդատվություններ տալ Ընկերության համար կազմակերպված ներքին դասընթացների համապատասխանության վերաբերյալ,
  • Իրականացնել ուսումնական ծրագրեր/անցկացնել դասընթացներ՝ ըստ դասընթացների ժամանակացույցի,
  • Պատրաստել հաշվետվություններ՝ ըստ սեփական ուսուցողական գործընթացի վերաբերյալ ստացած հետադարձ կապի,
  • Կազմակերպել անցկացված ուսումնական ծրագրերի գնահատման գործընթացներ,
  • Նախաձեռնել, կազմակերպել և զեկուցել ներքին ուսուցման ներգործության չափման գործընթացը,
  • Անցկացնել պարբերական հանդիպումներ ղեկավար աշխատակազմի հետ՝ գնահատելու համապատասխան թեմաների վերաբերյալ ներքին դասընթացների պոտենցիալ կարիքները,
  • Իրականացնել մեկանգամյա կրթական միջոցառումներ,
  • Համագործակցել ՏՀՏ նախագծում ներգրավված դպրոցների հետ և ապահովել դպրոցի ուսուցիչների վերապատրաստումը `սահմանված նպատակներին հասնելու համար,
  • Կազմակերպել արտագնա դասընթացներ և այլ գործառնական միջոցառումներ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն մանկավարժության, հոգեբանության, սոցիոլոգիայի կամ կազմակերպական զարգացման ոլորտում,
  • Նվազագույնը 2 տարվա գործարար և/կամ հաղորդակցման հմտությունների զարգացման դասընթացների անցկացման փորձ,
  • Կազմակերպական վարքագծի և զարգացման տեսությունների իմացություն,
  • Չափահասների ուսուցման սկզբունքների, դասավանդման կանոնների և չափորոշիչների գերազանց իմացություն,
  • Ներկայացման, դասավանդման, մասնագիտական խորհրդատվության և դասընթացների վարման հմտություններ,
  • Լեզուների գերազանց իմացություն (հայերեն, անգլերեն, ռուսերեն),
  • Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office,
  • Վերլուծական հմտություններ,
  • Կազմակերպական ճկունություն,
  • Ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ,
  • Էթիկայի կանոնների պահպանում,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Խնդիրների լուծման հմտություններ:

Թեկնածուներն իրենց CV-ները կարող են ուղարկել CorporateTrainer@mts.am էլեկտրոնային հասցեին կամ

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
Դիտումներ: 275

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика