ՈՒՐԲԱԹ, 21.09.2018, 21:23
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
11.09.2018, 11:00

PHP ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ


ք. Երևան


Լրիվ դրույք


25.09.2018

Աշխատանքի նկարագիր. PHP Վեբ ծրագրավորողը պատասխանատու է վեբ հիմքով, VAS և WEB բաշխված աշխատածրագրերի մշակման համար: Նա նաև պատասխանատու է աշխատածրագրերի մշակման համար առկա մատակարարների համակարգերը միմյանց և 3-րդ կողմերի ինտերֆեյսները ներքին համակարգի հետ ինտեգրելու, ինչպես նաև ներքին համակարգերի և աշխատածրագրերի մշակման և տեխնիկական օժանդակման համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Մշակել և գնահատել նոր գործառութային պահանջները,
  • Փորձարկել նոր արտադրատեսակների և մոդուլների ինտերֆեյսները և ֆունկցիոնալությունը,
  • Պահպանել վերահսկողությունը բոլոր սկզբնական կոդերի տարբերակների վրա,
  • Ներկայացնել աշխատանքայինմիջոցների հետ կապված ծախսերը ումատակարարման սահմանված ժամկետը,
  • Գնահատել այն ռիսկը և ազդեցությունը առկա համակարգի վրա, որը կարող է առաջանալ որևէ պահանջների կամ ֆունկցիոնալ փոփոխությունների հետևանքով,
  • Նախագծել տվյալների բազայի համակառույցը` հիմնված նախագծի պահանջների վրա,
  • Մշակել պահուստավորման ընթացակարգերն ու հարցումները հավելվածների համար,
  • Փորձարկել և գործարկել աշխատածրագրերը,
  • Փոփոխել բոլոր առկա վեբ ծրագրերը՝ հիմք ընդունելով նոր բիզնեսը, տեխնիկական պահանջները կամ փոփոխությունները,
  • Զարգացնել և ապահովել ներքին համակարգերի և աշխատածրագրերի տեխնիկական աջակցությունն իրենց ինտերֆեյսների հետ միասին,
  • Ներդնել հիմնական մոդուլները,
  • Ապահովել տեխնիկական աջակցություն VAS և WEB աշխատածրագրերի, ինչպես նաև ներքին համակարգերի համար,
  • Օպտիմալացնել կոդը աշխատածրագրի կատարողականության, կայունության և հասանելիության տեսանկյունից:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն ճարտարագիտության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ՏՏ բնագավառում (առնվազն 2 տարի վեբ-մշակման ոլորտում),
  • Վեբ տեխնոլոգիաների գերազանց իմացություն, ներառյալ HTML5, CSS3, JS, AJAX, jQuery,
  • PHP սերվերային մշակման փորձ OOP և MVC օգտագործմամբ (նախընտրելի է Zend, Laravel frameworks),
  • Web ծառայությունների (REST/SOAP/XML-RPC) կառուցման և օգտագործման փորձ,
  • AngularJS միջավայրի իմացությունը կդիտվի որպես մեծ առավելություն,
  • Տվյալների բազաների հետ աշխատելու փորձ. MySQL, Transact SQL, PL SQL և DB Architecture Design կիրառման հմտություններ,
  • Ցանցային ծրագրավորման (ծրագրային բնիկներ/արձանագրություններ) իմացությունը ցանկալի է,
  • UNIX/Linux պլատֆորմի կիրառման փորձ,
  • Հեռահաղորդակցության հանգույցների և բիլինգային համակարգերի իմացությունը խիստ ցանկալի է,
  • Աշխատածրագրերի/ծառայությունների նախագծման և գործարկման հմտություններ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն (նաև տեխնիկական),
  • Սեղմ ժամկետներում մի քանի առաջադրանքների կազմակերպման և կառավարման ունակություն:

Թեկնածուներն իրենց CV-ները կարող են ուղարկել PHPWebDeveloper@mts.am էլեկտրոնային հասցեին կամ

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: վՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
Դիտումներ: 133

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика