ԿԻՐԱԿԻ, 23.09.2018, 11:13
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
Թափուր աշխատատեղեր
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՏՏ ոլորտում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
Ստաժավորում, Պրակտիկա, Կամավորական աշխատանք,
ԱՇԽԱՏԱՆՔ. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Աշխատանք, կարիերա » Թափուր աշխատատեղեր

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
11.09.2018, 11:10

.NET ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ


ք. Երևան


Լրիվ դրույք


25.09.2018

Աշխատանքի նկարագիր. .NET ծրագրավորողը պատասխանատու է վեբ հիմքով, VAS և WEB բաշխված աշխատածրագրերի մշակման համար: Նա նաև պատասխանատու է աշխատածրագրերի մշակման համար առկա մատակարարների համակարգերը միմյանց և 3-րդ կողմերի ինտերֆեյսները ներքին համակարգի հետ ինտեգրելու, ինչպես նաև ներքին համակարգերի և աշխատածրագրերի մշակման և տեխնիկական օժանդակման համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Մշակել և գնահատել նոր գործառութային պահանջները,
  • Փորձարկել նոր արտադրատեսակների և մոդուլների ինտերֆեյսները և ֆունկցիոնալությունը,
  • Պահպանել վերահսկողությունը բոլոր սկզբնական կոդերի տարբերակների վրա,
  • Ներկայացնել աշխատանքայինմիջոցների հետ կապված ծախսերը ումատակարարման սահմանված ժամկետը,
  • Գնահատել այն ռիսկը և ազդեցությունը առկա համակարգի վրա, որը կարող է առաջանալ որևէ պահանջների կամ ֆունկցիոնալ փոփոխությունների հետևանքով,
  • Նախագծել տվյալների բազայի համակառույցը` հիմնված նախագծի պահանջների վրա,
  • Մշակել պահուստավորման ընթացակարգերն ու հարցումները հավելվածների համար,
  • Փորձարկել և գործարկել աշխատածրագրերը,
  • Փոփոխել բոլոր առկա վեբ ծրագրերը՝ հիմք ընդունելով նոր բիզնեսը, տեխնիկական պահանջները կամ փոփոխությունները,
  • Զարգացնել և ապահովել ներքին համակարգերի և աշխատածրագրերի տեխնիկական աջակցությունն իրենց ինտերֆեյսների հետ միասին,
  • Ներդնել հիմնական մոդուլները,
  • Ապահովել տեխնիկական աջակցություն VAS և WEB աշխատածրագրերի, ինչպես նաև ներքին համակարգերի համար,
  • Օպտիմալացնել կոդը աշխատածրագրի կատարողականության, կայունության և հասանելիության տեսանկյունից:

Պահանջվող որակավորումներ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բակալավրի կոչում,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ծրագրային ապահովումների մշակման ոլորտում,
  • Նպատակակենտրոն ծրագրավորում,
  • C# ASP .NET Framework, ADO.NET, MVC-ով աշխատանքային հմտություն,
  • Վեբ տեխնոլոգիաների, ներառյալ՝ HTML5, CSS3, JS, AJAX, jQuery-ի գերազանց իմացություն,
  • Վեբ ծառայությունների (REST/SOAP/XML-RPC) ստեղծման և օգտագործման փորձ,
  • Տվյալների բազաների հետ աշխատանքի փորձ՝ MS SQL, Transact SQL,
  • IIS վեբ սերվերի հետ աշխատանքի փորձ,
  • Windows ծառայությունների, բազմուղի աշխատակարգի (multithreading), ցանցային ծրագրավորման (ծրագրային բնիկներ/արձանագրություններ) իմացությունը ցանկալի է,
  • Հեռահաղորդակցության հանգույցների և բիլինգային համակարգերի և Ցանցի արձանագրությունների իմացություն,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն (նաև տեխնիկական),
  • Աշխատածրագրերի/ծառայությունների նախագծման և գործարկման հմտություններ,
  • Սեղմ ժամկետներում մի քանի առաջադրանքների կազմակերպման և կառավարման ունակություն:

Թեկնածուներն իրենց CV-ները կարող են ուղարկել NETDeveloper@mts.am էլեկտրոնային հասցեին կամ

 


Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայքից:

 



Թեգեր: վՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
Դիտումներ: 145

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2018 Яндекс.Метрика