ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 26.06.2019, 16:40
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2013 » ՀՈՒՆԻՍ » 29 » ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
29.06.2013
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
                                                                                                                                      

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ


«Պետական երիտասարդական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետարանում անցկացվեց հանդիպում-քննարկում երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող պետական և հասարակական կառույցների ու կազմակերպությունների, ինչպես նաև ակտիվ երիտասարդների մասնակցությամբ: 

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն Դավիթ Հայրապետյանը ներկայացրեց  նախարարության կողմից մարզերում իրականացվող հանդիպում-քննարկումների նպատակները և քննարկման հիմնական թեմաները: Նա  համառոտ ներկայացրեց պետական երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղություններն ու իրականացվող ծրագրերը, նշելով, որ վերջին տարիներին երիտասարդական շրագրերի իրականացման ծանրության կենտրոնը տեղափոխվել է մարզեր:

Հանդիպման հիմնական քննարկումներն ընթացան մարզպետներին կից երիտասարդական խորհուրդների ստեղծման և «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի վերաբերյալ տեղեկատվական հարցերի շուրջ: Քննարկվեցին  երիտասարդական խորհուրդների ստեղծման կառուցվածքային և տեխնիկական առանձնահատկությունները, հնչեցին բազմաթիվ առաջարկներ, որոնց մեծ մասը կարող է տեղ գտնել վերջնական փաստաթղթում: Դավիթ Հայրապետյանը մանրամասն ներկայացրեց  «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի պայմանները, պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:   


ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն Դավիթ Հայրապետյանը և «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպության նախագահ Ռազմիկ Սարդարյանը հյուրընկալվեցին «ՄԻԳ» ՀՌԸ-ում: «Ասպարեզ» հաղորդաշարի ուղիղ եթերում հեռարձակվող հաղորդման ընթացքում բազմահազար հեռուստադիտողներին ներկայացվեցին վերոնշյալ քննարկումների թեմաները, ինչպես նաև երիտասարդության ոլորտին վերաբերող բազմաթիվ այլ հարցեր:


Դիտումներ: 712 | | Թեգեր: ԵՄԻԿ ՊՈԱԿ, երիտասարդական քաղաքականություն | Վարկանիշ: 5.0/19
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈՒՆԻՍ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2019